Ըստ Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրության՝ Ռուբեն Վարդանյանն առաջարկում է 2012–2016 թթ. մայրաքաղաքում իրականացնել խոշոր ներդրումային ծրագրեր, մասնավորապես՝ տուրիզմի, գործարար ենթակառուցվածքների, համաքաղաքային հանգստյան և ժամանցի վայրերի, զբոսայգիների և կանաչ գոտիների ժամանակակից համակարգի ձևավորմանն ու զարգացմանն ուղղված ներդրումային մի քանի ծրագրեր։
Տարոն Մարգարյանը նշել է, որ քաղաքապետարանը պատրաստ է օրենսդրությամբ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում աջակցել նմանատիպ բոլոր այն նախաձեռնություններին, որոնք կնպաստեն Երևանի զարգացմանն ու երևանցիների բարօրությանը։
Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ առաջիկայում՝ արված առաջարկություններն ուսումնասիրելուց հետո, կողմերն առավել առարկայական քննարկում կծավալեն։
Անցյալ տարի խոսվում էր այն մասին, որ Ռուբեն Վարդանյանը Երևանի «Հաղթանակ» զբոսայգում փոքր «Դիսնեյլենդ» է կառուցելու: Վարդանյանի ներդրումներով է իրականացվել «Տաթևի թևեր» ճոպանուղու և հարակից տարածքների զարգացման ծրագիրը:
Civilnet










