Գլխավոր Լրահոս

Կանաչ սոխն ու վարունգը զսպել են գնաճը

Գնաճի նահանջը գրեթե ամբողջովին պայմանավորված է պարենային ապրանքների խմբում արձանագրված գների նվազումով, այլ ոչ թե ԿԲ-ի վարած դրամավարկային քաղաքականությամբ:

Պարենային ապրանքների (ներառյալ ոգելից խմիչք և ծխախոտ) գները նվազել են 1,6%-ով, ծառայության սակագները մնացել են անփոփոխ, իսկ ահա ոչ պարենային ապրանքների գները բարձրացել են 0,2%-ով: 2012թ. փետրվարին հունվարի համեմատ միայն պարենային ապրանքների գնանկումը կազմել է 1,9%, ինչի վրա անմիջական ազդեցություն է թողել բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 10,5% և մրգի 3,7% գնանկումը:

Փետրվարին գնաճի նահանջն ապահովել են կանաչ սոխը (գնանկումը՝ 33,1%), վարունգը (25,1%), խառը կանաչեղենը (15,8%), լոլիկը (13,1%), խաղողը (12,2%), խնձորը (8,6%), տանձը (2,2%): Բայց մյուս կողմից՝ սպառողական զամբյուղի հիմնական ապրանքատեսակները՝ ձուն, ձավարեղենը, մսամթերքը, ալյուրը, փետրվարին հունվարի համեմատ թանկացել են։

Ըստ էության՝ ստացվում է, որ վարունգը, լոլիկը և կանաչեղենը, ԱՎԾ-ի գործող մեթոդաբանության պայմաններում, զսպում են գնաճը ոչ միայն ամռան, այլև ձմռան ամիսներին: Փետրվարին գնաճի նահանջն ընդամենը թվերի ճիշտ գումար հանելու արդյունք է։ Խնդիրն այն է, որ գնաճը հաշվարկվում է 470 անվանում ապրանք-ծառայությունների գների փոփոխության միջինը հաշվարկելու ճանապարհով։ Ինչ վերաբերում է փետրվարին հունվարի համեմատ, ինչպես նաև 2011թ. նույն ամսվա համեմատ գների նվազմանը, ապա դա բազայի և սեզոնայնության արդյունք է։

Փաստացի՝ ընդամենը մի քանի գյուղատնտեսական մշակաբույս կատարում են ԿԲ-ի գործառույթը՝ ոչ միայն զսպում են գնաճը, այլև գնանկում ապահովում։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում