Տոնի ակունքները հասնում են 1857թ. մարտ, երբ Նյու Յորքում աշխատավոր կանայք դուրս էին եկել ցույցի՝ պահանջելով տղամարդկանց հավասար աշխատանքային իրավունքներ, աշխատանքային օրվա կրճատում և աշխատանքային պայմանների բարելավում: 1908թ. մարտի 8-ին Նյու Յորքում Կանանց սոցիալ-դեմոկրատական կազմակերպության կոչով կրկին ցույց տեղի ունեցավ, որին 15 հազար կին մասնակցեց ոչ միայն աշխատանքային իրավունքի, այլև ընտրական իրավունքի պահանջով: 1909թ. ԱՄՆ-ի սոցիալիստական կուսակցությունը փետրվարի վերջին կիրակի օրը հայտարարեց կանանց ազգային տոն:
1910թ. օգոստոսի 27-ին Կոպենհագենում կայացած Կանանց երկրորդ միջազգային սոցիալիստական կոնֆերանսին Կլարա Ցետկինն առաջարկեց մարտի 8-ը հայտարարել կանանց միջազգային օր:
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ «Օրակարգ»-ը որոշել է իր աշխատակցուհիների հետ միասին մի քանի օր դադար առնել. մեր հաջորդ համարը լույս կտեսնի մարտի 13-ին: Մինչ այդ շնորհավորում ենք գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին Մարտի 8-ի կապակցությամբ, ցանկանում, որ գարնանային այս առաջին տոնը նրանց երջանկություն, առողջություն, ջերմություն, բարություն և շատ ժպիտներ պարգևի...
Civilnet










