Գլխավոր Լրահոս

Ցուցակը կգլխավորի Րաֆֆին

«Իսկապես կա ցանկություն, այդ ուղղությամբ աշխատում ենք, և դրական հարթության վրա են այդ բանակցություններն ընթանում: Քիչ ժամանակ է մնացել, որ վերջնական արդյունքը մենք հայտարարենք»,– «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը՝ հավելելով, որ վերջնական որոշումը հայտնի կդառնա մարտի 18-ին՝ կուսակցության խորհրդի ընդլայնված նիստում:

Հարցին, որ եթե «Ժառանգություն»-ն ու «Ազատ դեմոկրատներ»-ը միասնական ցուցակով մասնակցեն ընտրություններին, ո՞վ կգլխավորի ցուցակը, Ռուբեն Հակոբյանը պատասխանել է. «Շատ տրամաբանական եմ դիտում, որ Րաֆֆի Հովհաննիսյանը պետք է գլխավորի այդ ցուցակը, առավել ևս, որ «Ազատ դեմոկրատներ»-ը տարբեր առիթներով նշել են այդ մասին»:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության ղեկավար Խաչատուր Քոքոբելյանն իր հերթին երեկ հայտարարել է, որ ինքն անձամբ ցանկանում է հնարավոր միասնական ցուցակի առաջին հորիզոնականում տեսնել Րաֆֆի Հովհաննիսյանին: Սակայն ո՛չ «Ժառանգություն»-ը, ո՛չ «Ազատ դեմոկրատներ»-ը չեն հրապարակում, թե եթե կայացվի վերջնական ցուցակով գնալու որոշումը, ի՞նչ համամասնությամբ են երկու ուժերն ընդգրկված լինելու ցուցակում:

«Երբևէ ցուցակի համամասնությունը չի քննարկվել, ցուցակի հարցը չի քննարկվել: Ուղղակի դա ժուռնալիստական ինտրիգներ են»,– հայտարարել է Ռուբեն Հակոբյանը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում