Գլխավոր Լրահոս

Հավատա՛նք, որ փոխենք

Հավատա՛նք, որ փոխենք

«Մենք հավատում ենք, որ մեր հասարակությունը պետք է զարգանա ազատ մրցակցության պայմաններում: Բայց ազատ մրցակցություն երբեք ու երբեք չի նշանակում մեծ փողի առավելություն և այդ մեծ փողով փոքր մրցակիցներին խեղդելու և կլանելու հնարավորություն»:

«Մենք պահպանել ենք այս երկրի կայունությունը մի քանի ճգնաժամերի պայմաններում և ամուր հիմքեր ենք գցել հետագա զարգացման համար»:

«Մենք բացել ենք քաղաքական համակարգը և մերժել ենք անհատապաշտ առաջնորդների ու մեծ փողի պարտադրանքն ու մենաշնորհը»:

«Հայաստանի արտաքին քաղաքականությանը բնորոշ է տրամաբանված շարունակականություն, հստակություն և նախաձեռնողականություն»:

«Մենք դիմակայեցինք [ճգնաժամի] ծանր փորձությանը՝ մեր պետության իմունային համակարգը ևս մեկ աստիճանով ամրացնելով: Հասցրեցինք արդյունքներ էլ գրանցել, որոնք ինչ-որ բան նշանակում են»:

«Հաջողվել է վերականգնել ճգնաժամի հետևանքով կորցրած աշխատատեղերի քանակն ու առաջ գնալ: Կորցրածը վերականգնելուց բացի՝ հնարավոր է եղել զբաղվածների թիվն այս ժամանակահատվածում ավելացնել շուրջ 18 հազարով»:

«Մենք ենք, որ ամրացրինք պետությունը, մենք ենք, որ կարող ենք լուծել նաև մարդուն հուզող առաջնային խնդիրները: Մեզ փոփոխություններ են անհրաժեշտ»:

«Մեզանում ձևավորվել է հոռետեսության և հուսահատության մի հոգեբանություն, որն ունի նույնիսկ իր կարգախոսները: Ոչ մի թշնամական քարոզչություն չի կարող այնքան ավերածություններ գործել, որքան այդ բանաձևերն են, որ հնչում են հաճախ և մոտավորապես այսպես. «էս երկրում օրենք ո՛չ եղել է, ո՛չ կլինի», «ոնց եկել է, էդպես էլ գնալու է. բան չի փոխվելու», և ընդհանրապես «էս երկիրը երկիր չի»: Ես ասում եմ. էս երկիրը երկիր է, որի պատմական ու մշակութային ժառանգությունն ուղղակի անգնահատելի է: Էս երկիրը երկիր է, որի ամեն մի քառակուսի սանտիմետրը փրկագնվել է հայի արյամբ: Էս երկիրը երկիր է, որի գրքերը փրկագնվել են հայ կյանքերով»:

«Ինչպե՞ս կարելի է հիանալ ֆրանսիական ժողովրդավարությամբ, եթե դու ինքդ չունես նման նպատակներ, եթե ինքդ նման արժեքների չես դավանում կամ չես պայքարում հանուն դրանց»:

«Եթե չես հավատում քո պատգամավորին, ուրեմն դու պատգամավոր չունես, չես հավատում դատարանին, ուրեմն դատարան չունես, չես հավատում քո երկրին, ուրեմն երկիր չունես: Այս ինքնամերժումով մենք հասցրել ենք մեծ ավերածություններ գործել մեր իսկ տան մեջ: Այս ճանապարհը մեզ ոչ մի տեղ չի տանում: Հավատա՛նք, որ փոխենք»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում