Գլխավոր Լրահոս

Առցանցն իրականից առաջ

Ըստ հետազոտության՝ 193 երկրների շարքում էլեկտրոնային կառավարման մակարդակով առաջատարը Հարավային Կորեան է, որին հաջորդում են Նիդեռլանդները, Մեծ Բրիտանիան, Դանիան և ԱՄՆ-ը: Վարկանշային սանդղակում Հայաստանը զբաղեցրել է 94-րդ տեղը՝ 2010թ. համեմատ դիրքերը բարելավելով 16 հորիզոնականով:

ՄԱԿ-ը էլեկտրոնային կառավարման նախորդ զեկույցը հրապարակել էր 2010թ., իսկ 2012թ. զեկույցը հիմնվել է 2011թ. էլեկտրոնային կառավարման ոլորտի ձեռքբերումների վրա: Հետազոտության մեթոդոլոգիայով՝ երկրները դասակարգվում են ըստ երեք հիմնական բաղադրիչ-ինդեքսների միջին կշռված գնահատականի: Այդ բաղադրիչներն են առցանց ծառայությունների մասշտաբը և որակը, ՏՀՏ ենթակառուցվածքների և մարդկային կապիտալի զարգացման մակարդակը: Երեք բաղադրիչ ցուցանիշներից յուրաքանչյուրն իր հերթին բաղկացած է գնահատման մի շարք չափորոշիչներից:

Առցանց ծառայությունների ցուցանիշի հաշվարկման ժամանակ զեկույցի հեղինակները գնահատել են երկրի հիմնական պորտալը, հանրային ծառայությունների մատուցման պորտալը, ինչպես նաև տարբեր նախարարությունների պաշտոնական կայքերը, ընդ որում՝ հաշվի է առնվել տարբեր ծառայությունների թե՛ բովանդակությունը, թե՛ մատչելիությունը:

Հետազոտությունը գնահատել է, թե որ երկրների պետական կայքէջերն են հղում տալիս մարզային և/կամ տեղական իշխանությունների կայքէջերին: Ըստ հետազոտության՝ դիտարկված երկրների գրեթե կեսը՝ 96 երկիր, այդ թվում՝ Հայաստանը, ապահովում է այս հնարավորությունը տեղական իշխանություններին:

ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացման մակարդակը գնահատվել է այնպիսի ցուցանիշների հիման վրա, ինչպիսիք են 100 բնակչի հաշվով համացանցի օգտատերերի, կաբելային ինտերնետի բաժանորդների, լայնաշերտ ինտերնետի հասանելիություն ապահովող սարքավորումների, ինչպես նաև ֆիքսված և բջջային հեռախոսակապի բաժանորդների թվերը:

Մարդկային կապիտալը գնահատվել է ըստ բնակչության գրագիտության մակարդակի և կրթական տարբեր մակարդակներում ուսանողների ներգրավվածության աստիճանի:

Հարկ է նշել, որ սկսած 2003-ից, երբ առաջին անգամ ՄԱԿ-ը ներկայացրեց էլեկտրոնային կառավարման հետազոտությունը, 2012թ. Հայաստանն արձանագրել է լավագույն արդյունքը՝ 94-րդ տեղը: Ըստ ՄԱԿ-ի հետազոտության՝ Ադրբեջանը 2010թ. համեմատ վատթարացրել է դիրքերը 13 սանդղակով՝ հաստատեվելով 96-րդ տեղում, իսկ Վրաստանը 2012թ. զեկույցում զբաղեցրել է 72-րդ տեղը՝ 2010թ. 100-րդ տեղի փոխարեն: Ռուսաստանը սանդղակում հաստատվել է 32-րդ տեղում՝ 2010թ. 64-րդ հորիզոնականի համեմատ:

Առցանց ծառայությունների զարգացման ցուցանիշով Հայաստանը զբաղեցրել է 37-րդ տեղը, ՏՀՏ ենթակառուցվածքների զարգացածությամբ՝ 30-րդ տեղը, իսկ մարդկային կապիտալի ցուցանիշով՝ 44-րդ տեղը:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում