Գլխավոր Լրահոս

Հա՛յ, Խաչիկ

Հա՛յ, Խաչիկ

Սպորտի և երիտասարդության հարցերի փոխնախարար, «Հայոց արծիվներ» ռազմահայրենասիրական շարժման ղեկավար Խաչիկ Ասրյանն արձագանքել է Հայաստանում Գերմանիայի դեսպանի դիտարկմանը՝ իր և նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերի նմանության վերաբերյալ: Ըստ Tert.am-ի՝ Ասրյանն ասել է. «...ես ձեռքս ինքնաբուխ բարձրացնում եմ վերև միայն այն ժամանակ, երբ ելույթիս վերջում ասում եմ՝ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը, այսինքն՝ Հայաստանին առաջընթաց, զարգացում, հզորացում և հավերժություն»:

Նա շարունակել է. «Անձամբ ինքս հայրենասեր եմ՝ և՛ իմ արյամբ, և՛ տեսակով, և Հայաստանում ցանկացած ռասիզմ, նացիզմ, ֆաշիզմ կթաղեմ իմ ձեռքերով այնպես, ինչպես իմ պետության անվտանգությանը սպառնացող ցանկացած վտանգ»:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ Ասրյանն արտաքինով իսկապես նման է նացիստական Գերմանիայի առաջնորդ Ադոլֆ Հիտլերին: Մարդուն չի կարելի մեղադրել այն բանում, որ նա ինչ-որ մեկին նման է: Սակայն անհասկանալի ու զարմանալի է, որ Հայաստանի Հանրապետությունում փոխնախարարի պաշտոն զբաղեցնող անձնավորությունը հրապարակային ելույթներում իր ժեստերով տառացիորեն կրկնում է Հիտլերին: Մի՞թե նա դա չի նկատում, և կամ մի՞թե նրան այդ մասին երբեք չեն ասել: Իսկ գուցե նա իսկապե՞ս փորձում է նմանակել Երրորդ ռեյխի առաջնորդի ամբոխավարային ունակությունները...

Իրականում ցավալին և զարմանալին ոչ այնքան Խաչիկ Ասրյան երևույթն է, որքան այն, որ Հայաստանի ներկա իշխանությունները ոչ միայն հանդուրժում, այլ նաև խրախուսում են այդ երևույթի մասսայականացումը: Դրա պատասխանը թերևս այն է, որ իշխանությունները սեփական վերարտադրությունը տեսնում են ասրյանների միջոցով: Ու թերևս սխալվում են, քանի որ այդ ծառայությունը արջի ծառայություն է հենց իշխանության և Հանրապետական կուսակցության համար: Ավելի վատ սև փիար դժվար է պատկերացնել: Եվ եթե ՀՀԿ-ն ակնկալում է, որ Ասրյանի շուրջ հավաքվող մի քանի հարյուր հոգին ձայներ են բերելու իրենց, չարաչար սխալվում է, որովհետև յուրաքանչյուր նման հավաքից հետո առնվազն մի քանի հարյուր ձայն կորցնում է:

Զավեշտն այն է, որ Հայաստանի ներկա քաղաքական և բարոյահոգեբանական մթնոլորտն է պարարտ հող ապահովում հիտլերանման երևույթների ի հայտ գալու համար: Մի՞թե Հայաստանը նման է 1920-30-ականների հուսալքված Գերմանիային, որտեղ հիտլերներ պետք է ծնվեն:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում