Գլխավոր Լրահոս

ԱՊՊԱ չունեցողներին բռնել տեսախցիկով

Այսօր Ոստիկանությունը Կառավարության հաստատմանն է ներկայացնելու «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ կատարելու օրենսդրական փաթեթը։ Օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը Ոստիկանությունը պայմանավորել է ավտոմեքենաների պետական գրանցման և հաշվառման ընթացակարգը հնարավորինս պարզեցնելու, առկա խնդիրներին իրավական լուծում տալու և հակասությունները վերացնելու հանգամանքով:

Ներկայիս օրենսդրական դաշտի պայմաններում ավտոմեքենաների պետական հաշվառում անցկացնելու կամ գրանցելու ժամանակ անհրաժեշտ է ունենալ ԱՊՊԱ պայմանագիր, իսկ դրա բացակայության համար նշանակվում է տուգանք։ Տուգանքը նշանակվում է, եթե ավտոմեքենայի վարորդը ԱՊՊԱ պայմանագիր չունի տասը օրից ավել։ Յուրաքանչյուր տասը օրվա համար տուգանքը կազմում է նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով (Դ5 հազ.), սակայն յուրաքանչյուր տարվա համար՝ ոչ ավելի, քան Դ100 հազ.։

Ոստիկանությունը գտնում է, որ նման պայմաններում տրանսպորտային միջոցի պետական հաշվառում կամ գրանցում իրականացնելիս ԱՊՊԱ պայմանագրի ստուգման և դրա բացակայության դեպքում վարչական պատասխանատվության ենթարկելու գործընթացը բավական ժամանակ է պահանջում։ «Դա էականորեն ազդում է տրանսպորտային միջոցների հաշվառում իրականացնող ստորաբաժանումների ծառայությունների որակի վրա»,– գտնում է Ոստիկանությունը։

Խնդրի լուծման համար առաջարկվում է օրենքով սահմանել այնպիսի դրույթներ, որոնք թույլ կտան ԱՊՊԱ պայմանագրերի իրավախախտումները հայտնաբերել տեղեկատվական համակարգի միջոցով, այլ ոչ թե տրանսպորտային միջոցի պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ:

Արդյունքում տրանսպորտային միջոցների պետական հաշվառման կամ գրանցման ժամանակ ոչ թե իրականացվելու է վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարույթ, այլ ԱՊՊԱ պայմանագիր չունենալու դեպքում մերժվելու է հաշվառումը։

Նախատեսվում է նաև, որ ԱԺ-ում օրենսդրական փաթեթի ընդունման դեպքում, տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ԱՊՊԱ պայմանագրի բացակայության դեպքերի համար վարչական վարույթները և տուգանքները կսկսեն գործել 2013թ. հունվարի 1-ից։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում