Գլխավոր Լրահոս

«Ջազվե»-ն դիրքորոշում կհայտնի փորձաքննություններից հետո

Ընկերությունը երեկ հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես ասված է. ««Ջազվե» ՍՊԸ-ն ստեղծվել է 2003թ. և իր գործունեության ընթացքում հասցրել է ձեռք բերել բարի համբավ ու սիրվել մեր շատ համաքաղաքացիների կողմից: «Ջազվե» ընկերությունը «Ջազվե» ապրանքային նշանի ներքո գործող սրճարաններում մատուցվող ծառայությունների, ճիշտ քաղաքականության, ինչպես նաև իր երկարատև գործունեության ընթացքում մտավոր սեփականության ինստիտուտի հանդեպ ցուցաբերած հարգանքի շնորհիվ ներկայում հանդիսանում է Հայաստանում ամենամեծ սրճարանային ցանցը, որն ընդգրկում է թվով 9 սրճարան:

Անդրադառնալով վերջերս մամուլում տեղ գտած տեղեկատվությանը՝ կապված «Ջազվե» ընկերության կողմից «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանը ապօրինի օգտագործելու հետ, հարկ ենք համարում նշել, որ «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը 2011թ. նոյեմբերի 25-ին «Ջազվե» ՍՊԸ-ին ուղարկած նամակով խնդրել է դադարեցնել «Բարբրի Լիմիթեդ» ընկերությանը պատկանող ապրանքային նշանի օգտագործումը:

Խոսքը վերաբերում է դեռևս 2003թ. բացված՝ Երևան քաղաքի Իսահակյան փողոցում գտնվող առաջին «Ջազվե» սրճարանին, որտեղ օգտագործվող պատերի հարդարանքը «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունը նմանեցրել է իր ապրանքային նշանին:

«Ջազվե» ընկերությունը 2012թ. փետրվարի 24-ին ստացել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի փետրվարի 17-ի որոշումը՝ «Բարբրի Լիմիթեդ» ընկերությունն ընդդեմ «Ջազվե» ՍՊԸ հայցադիմումը վարույթ ընդունելու մասին: Ներկայում հայցադիմումն ուսումնասիրվում է «Ջազվե» ընկերության շահերը ներկայացնող «Լեքս Փարթներս» իրավաբանական գրասենյակի կողմից:

Հաշվի առնելով այն, որ հայցի առարկա հանդիսացող ապրանքային նշանը դեռ 2003-ից օգտագործվում է բոլորովին այլ՝ ընկերության գործունեությանը որևէ կերպ չառնչվող ծառայությունների շրջանակում, ինչպես նաև այն հանգամանքը, որ ՀՀ մտավոր սեփականության գործակալության կողմից ներկայում կատարվում է խնդրո առարկա ապրանքային նշանի պատկանելությունը որոշելու վերաբերյալ փորձաքննություն, «Ջազվե» ընկերությունը իր դիրքորոշումը կհայտնի միայն համապատասխան փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո»:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում