Գլխավոր Լրահոս

Փուչիկներ՝ Հայաստանի զարգացմանը

ԶՀԳ-ն Կառավարությունից ընդհանուր առմամբ կստանա Դ102 մլն-ի ապրանք, որի մի մասը ստիպված է լինելու կա՛մ վաճառել, կա՛մ բաժանել աշխատակիցներին։ Հասկանալի չէ, թե ինչու Կառավարությունն այդ գույքից չի տրամադրում, օրինակ, ծերանոցներին կամ մանկատներին, որոնք դրա կարիքն իսկապես ունեն:

Ըստ Էկոնոմիկայի նախարարության ներկայացրած որոշման նախագծի՝ գույքից Դ99,2 մլն-ի ապրանքները դասակարգված են որպես հիմնական միջոցներ, մնացած Դ2,6 մլն-ը՝ արագամաշ առարկաներ։

Նվիրաբերվելիք ցանկից երևում է, որ գույքի հիմնական մասը գործակալությանն առօրյա աշխատանքում ընդհանրապես պետք չէ։ Օրինակ՝ ԶՀԳ-ին տրվելու է 13 հեռուստացույց, որոնք այն կա՛մ պետք է պարզապես վաճառի, կա՛մ էլ տեղադրի աշխատակիցների սենյակներում: Ամենայն հավանականությամբ՝ գործակալությունը կընտրի վաճառքի տարբերակը՝ գնահատված արժեքով (շուկայականից ցածր է)։ Օրինակ՝ 42 դյույմ անկյունագծով LG հեղուկաբյուրեղային հեռուստացույցը գնահատված է Դ74,5 հազ., ինչը շուկայականից մի քանի անգամ ցածր գին է:

ԶՀԳ-ն որպես նվեր կստանա նաև արդուկներ, սրճաղաց, թեյնիկ՝ նույնպես շուկայականից էապես էժան:

Ստացվելիք գույքի որոշ մասը ԶՀԳ-ին իրականում պետք էլ չէ: Օրինակ՝ անհասկանալի է, թե ինչ են անելու բջջային հեռախոսի 53 հատ կտորե պանակը կամ 6,1 կգ բիժուտերիան, կանացի կտորե պայուսակները: Հատկանշական է 1,2 հազ. փուչիկը, որ նույնպես անհատույց տրամադրվում է ԶՀԳ-ին:

Մանրամասն ծանոթանալով այսպես կոչված գույքի ցանկին՝ այնպիսի տպավորություն է, որ «Շանհայ էքսպո-2010»-ի հայկական տաղավարի կազմակերպիչները որոշել են պետբյուջեի հաշվին բիզնես անել։ Նշենք, որ «Շանհայ էքսպո-2010»-ին հայկական կողմի մասնակցության համար պետբյուջեից հատկացվել էր մոտ $1,3 մլն, $0,7 մլն էլ հատկացրել էին չինացիները։ Հայկական կողմի մասնակցության կազմակերպչական հարցերը դրված էին ԶՀԳ-ի վրա։ Չի բացառվում, որ ԶՀԳ-ում որոշած լինեին այդ $2 մլն-ի շրջանակում գնումները «զապասով» անել՝ հետագայում անհատույց ստանալու մտադրությամբ:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում