Գլխավոր Լրահոս

Հստակեցում են ուզում

Ի պատասխան՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ներդրումային քաղաքականության վարչության պետ Հովհաննես Ավետիսյանն ասել է, որ բոլոր իրավական փաստաթղթերը (օրենքն ու ենթաօրենսդրական ակտերը) տեղակայված են նախարարության պաշտոնական կայքէջում: «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նկատել է, որ Կառավարության ընդունած որոշումները առայժմ միայն կարգավորում են ազատ տնտեսական գոտու կազմակերպչի նկատմամբ կիրառվող պահանջները, այլ ոչ թե այն ընկերությունների, որոնք ցանկություն ունեն մտնելու ազատ տնտեսական գոտի:

Ավետիսյանը պատասխանել է, որ ազատ տնտեսական գոտու կազմակերպչի առումով միայն մեկ հայտ են ստացել՝ «Սիտրոնիկս» ընկերությունից: Առաջիկա ամսում այդ ընկերության հետ կկնքվի պայմանագիր, կհաստատվի բիզնես ծրագիրը, իսկ պայմանագիրը կնքելուց վեց ամիս հետո կազդարարվի ազատ տնտեսական գոտու մեկնարկը: Ըստ Հովհաննես Ավետիսյանի՝ ազատ տնտեսական գոտում գործունեություն պետք է ծավալեն միայն աճող ու զարգացման պլաններ ունեցող ընկերությունները: «Չենք թույլ տա ազատ տնտեսական գոտի մտնել այն ձեռնարկություններին, որոնց հիմնական նպատակը հարկերից խուսափելն է»,– ասել է Էկոնոմիկայի նախարարության ներկայացուցիչը:

2012թ. փետրվարի 2-ին ՀՀ Կառավարությունը հավանություն է տվել «ՌԱՕ ՄԱՐՍ» ՓԲԸ և ԵրՄՄԳՀԻ ՓԲԸ տարածքներում ազատ տնտեսական գոտի ստեղծելու և «Սիտրոնիքս Արմենիա» ընկերությանն այդ գոտու կազմակերպիչ ճանաչելու մասին որոշման նախագծին:

Ազատ տնտեսական գոտին կունենա բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության և արտահանման ուղղվածություն՝ էլեկտրոնիկայի, ճշգրիտ ինժեներիայի, դեղագործության և բիոտեխնոլոգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, այլընտրանքային էներգետիկայի, արտադրական դիզայնի և հեռահաղորդակցության (տվյալների/ինֆորմացիայի փոխանցման համար տեխնոլոգիական սարքավորումների, համակարգերի և նյութերի նախագծում և արտադրություն) ոլորտներում:

Անհասկանալի դժգոհություն

ՏՏ ոլորտի ներկայացուցիչների դժգոհությունը մի փոքր անհասկանալի է, եթե հաշվի առնենք, որ կառավարության որոշման մեջ մանրամասն նկարագրված են տնտեսական գոտու ուղղությունները։ Այսպես՝ նախատեսված է այդ երկու ընկերությունների տարածքում ստեղծել երկու ազատ տնտեսական գոտի՝ արդյունաբերաարտադրական և տեխնիկակիրառական: «ՌԱՕ ՄԱՐՍ»-ի հիմքի վրա ստեղծվող ԱՏԳ-ի համար առաջարկվող գլոբալ ուղղվածություն է հանդիսանալու բարձր-գիտատար տեխնոլոգիաների և արտադրության (High Tech) զարգացումը, իսկ ԵրՄՄԳՀԻ-ի հիմքի վրա ստեղծվող ԱՏԳ-ի համար՝ նորարարությունների, գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքների (R&D) և ԻՏ (IT) զարգացումը:

«ՌԱՕ Մարսի» տարածքում նախատեսվում է խթանել էլեկտրոնիկայի, ծրագրային ապահովման, անլար տեխնոլոգիաների, ռոբոտատեխնիկայի, նանոտեխնոլոգիաների, արևային էներգետիկայի ոլորտները։ ԵրՄՄԳՀԻ-ի տարածքում էլ գործունեության ուղղվածությունների շարքում կլինեն էլեկտրոնիկան, ճշգրիտ ճարտարագիտությունը, դեղագործությունն ու բիոտեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաները։

Նախատեսվում է, որ տնտեսական այդ երկու գոտիներում ներդրողները արտոնություններ և առավելություններ կստանան: Այդտեղ բացակայելու է եկամուտների հարկումը, ԱԱՀ-ն, այդ ընկերությունների համար հումքի և մետաղների ներմուծման ժամանակ գործելու է 0-ական մասքատուրք, անշարժ գույքի հարկում չի լինելու, բացակայելու են արժութային սահմանափակումները, լինելու է կապիտալի, շահույթի և շահութաբաժնի ազատ ռեպատրիացիա (երկրի տարածքից դուրսհանում):

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում