Գլխավոր Լրահոս

Երբ վերջանում է շաբաթը

Հայաստանի բենզինի շուկայի 20-օրյա անդորրը մարտի 24-ին (շաբաթ) կրկին խախտվեց. մայրաքաղաքի բոլոր բենզալցակայաններում բենզինը նորից թանկացավ՝ այս անգամ Դ20-ով. «ռեգուլյար» տեսակի բենզինն այժմ վաճառվում է Դ490-ով։ Հիշեցնենք, որ մարտի 3-ին (շաբաթ) բենզինը թանկացել էր Դ10-ով։

Շուկայի խաղորդներն ասում են, որ ներքին շուկայում գների բարձրացումն ամբողջովին պայմանավորված է նավթի համաշխարհային գներով և այս տարվա հունվարի 1-ից Հայաստանի օրենսդրական դաշտի փոփոխությամբ։ Նշենք, որ վերջին 20 օրվա ընթացքում համաշխարհային շուկայում նավթը թանկացել է մոտ 2%-ով (երեկ Brent տեսակի նավթը վաճառվում էր $125,25/1 բարել): Հայաստանի ներքին շուկայում բենզինը թանկացել է 4,3%-ով։ Ճիշտ է, նավթի թանկացումը կամ էժանացումը նույն համամասնությամբ չի ազդում բենզինի վրա, բայցևայնպես նաև նման արագությամբ չի կարող ազդել բենզինի գնի փոփոխության վրա:

Այս տարվա զարգացումներից երևում է, որ Հայաստանի բենզինի շուկայում գների փոփոխությունները որոշակի օրինաչափություններ ունեն։ Նախ՝ բենզինը արդեն մի քանի անգամ թանկանում է հանգստյան օրերին, և շաբաթվա առաջին օրը՝ երկուշաբթի, սպառողները կանգնում են փաստի առաջ։ Երկրորդ օրինաչափությունն այն է, որ բենզինը միանգամից թանկանում է բոլոր ընկերությունների մոտ։

Անհասկանալի է, թե ինչպես են շուկայի խաղորդներն այնպես ծրագրում իրացումները, որ «էժան» խմբաքանակը միշտ վերջանում է հանգստյան օրերին։ Իհարկե, բենզինի շուկայի 85%-ը կենտրոնացված է երկու՝ «Սիթի պետրոլ գրուպ» (շուկայի մասնաբաժինը՝ 41,76%) և «Ֆլեշ» (մասնաբաժինը՝ 42,62%) ընկերությունների ձեռքում, բայց շուկայում գործում են նաև «Մաքս հուր», «Ռան օյլ», «Միկա լիմիտեդ» ընկերությունները։ Ստացվում է, որ շուկայի այդ հիմնական խաղորդների պաշարները սպառվում են նույն օրը՝ հանգեցնելով գների աճի, ինչը գործնականում անհնար է։

Մեկ օրում բոլոր ընկերությունների մոտ բենզինի գների փոփոխությունը հակամրցակցային համաձայնության տարրեր է պարունակում, և դա «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքով պատժելի է։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, սակայն, կա՛մ չի տեսնում բենզինի շուկայի խաղորդների «օրինաչափ» վարքագիծը, կա՛մ չի ցանկանում տեսնել։

Տնտեսավարողների միջև գաղտնի համաձայնությունն իրավական տեսակետից բավական դժվար ապացուցելի է, քանի որ դրանք սովորաբար կնքվում են բանավոր, և ՏՄՊՊՀ-ից լուրջ ջանքեր են պահանջվելու դա ապացուցելու համար։

Հակամրցակցային համաձայնության համար սահմանված է տուգանք Դ5-ից մինչև Դ200 մլն, իսկ այդ ճանապարհով գների չհիմնավորված բարձրացման հետևանքով տնտեսավարող սուբյեկտի ստացած շահույթը (եկամուտը) ենթակա է գանձման պետբյուջե:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում