Գլխավոր Լրահոս

«Նորաթուխ» ավտոբուսներում անլար ինտերնետ են նախատեսում

Այս մասին «Օրակարգ»-ի թղթակցին տեղեկացրեց «Երևանի քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն»-ի փոխտնօրեն Վահագն Ծատուրյանը: Նրա խոսքով՝ ավտոբուսներում Wi-Fi կապի տեղադրումը 2011թ. ամռանը մեկնարկած պիլոտային ծրագրի շարունակությունն է:

2011թ. հունիսին Երևանի քաղաքապետարանի, Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի և «Օրանժ Արմենիա» ընկերության նախաձեռնությամբ  Երևանի մի շարք երթուղիների ավտոբուսներում տեղադրվեցին մինչև 7,2 Մբ/վ արագությամբ ինտերնետ ապահովող MyFi մոդեմներ:

«Այս պահին նոր ժամանած ավտոբուսներից մոտ 80-ը շահագործման են հանձնվել, որոնցում նախատեսվում է տեղադրել անլար ինտերնետ ապահովող մոդեմները: Ավտոբուսների շահագործման յուրաքանչյուր փուլում համապատասխանաբար հասանելի կլինի Wi-Fi ինտերնետը»,– նշեց Ծատուրյանը՝ հավելելով, որ այդ նախաձեռնությունը կնպաստի, որ հասարակությունն ավելի շատ օգտվի ավտոբուսներից:

«Օրանժ Արմենիա»-ի հանրային կապերի պատասխանատու Լիլիթ Մարտիրոսյանի խոսքով՝ նոր ավտոբուսներում Wi-Fi ինտերնետի տեղադրումը քննարկման փուլում է, և դրա գործարկման ժամկետը դեռ հայտնի չէ:

Wi-Fi մոդեմին կարող են միաժամանակ միանալ ընդամենը 5 սարք, իսկ ավտոբուսներն ունեն 24 նստատեղ: Դա, Լիլիթ Մարտիրոսյանի մեկնաբանությամբ, խնդիր չէ, «քանի որ ըստ վիճակագրության և հետադարձ արձագանքների՝ հինգ ուղևորից ավելի օգտագործողներ գրեթե չեն պատահում»:

Հաշվի առնելով, որ Հայաստանում օրեցօր աճում է Wi-Fi կապին միանալու հնարավորություն ունեցող սմարթֆոնների վաճառքը՝ ավտոբուսներում ինտերնետ օգտագործողների թիվը նույնպես կարող է աճել: Այդ պարագայում ավտոբուսներում ավելի  հզոր մոդեմների տեղադրման կարիք կլինի:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում