Գլխավոր Լրահոս

ՀՆԱ-ի 3,4%-ի հաշվին

2012թ. սև ոսկին համաշխարհային տնտեսական աճը կդանդաղեցնի $2 տրլն-ով

Ընթացիկ տարում նավթի գները կտրուկ չնվազելու դեպքում նավթ ներկրող երկրները հարկադրված կլինեն էներգակրի գնումներին ուղղել ՀՆԱ-ի 3,4%-ին համարժեք միջոցներ, հաշվել են Միջազգային էներգետիկ գործակալության (ՄԷԳ) փորձագետները։

Այս տարի նավթ ներկրող երկրները էներգակրի գների չնվազման դեպքում ռեկորդային $2 տրլն գումար կծախսեն հումքի ձեռքբերման վրա, ինչը, իր հերթին, կդանդաղեցնի համաշխարհային տնտեսության վերականգնման տեմպը։ Միայն մարտին հում նավթի գինը հունվարի համեմատ բարձրացել է 15%-ով՝ հասնելով 128 $/բարել-ի, ինչը միայն $20-ով է զիջում 2008թ. արձանագրված պատմական առավելագույնը։ Թանկացումը պայմանավորված է հիմնականում նավթի խոշոր արտահանող Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցներով։ «Աշխարհն առաջին անգամ $2 տրլն կվճարի նավթի դիմաց»,– հայտարարել է ՄԷԳ-ի ղեկավար Ֆաթիհ Բիրոլը։

Ըստ նրա՝ 2011թ. նավթ ներկրող երկրները շուրջ $1,8 տրլն են վճարել. 2008թ. ցուցանիշը $1,7 տրլն էր։ «Եթե մինչև տարեվերջ նավթի գինն անփոփոխ մնա՝ Brent Crude Oil տեսակի նավթի գինը՝ 125 $/բարել և Light Sweet Crude Oil տեսակինը՝ 107 $/բարել, երկրները հարկադրված կլինեն նավթի վրա ծախսել իրենց ՀՆԱ-ների միջինը 3,4%-ը՝ 2011թ. 3,1%-ի համեմատ»,– նշել է Բիրոլը՝ հավելելով, թե նավթի բարձր գներն իրենց զգացնել կտան հատկապես Եվրամիությունում։

Նավթի՝ եվրոյով արտահայտված գինը զգալիորեն գերազանցում է 2008թ. ցուցանիշը։ Նավթի՝ դոլարային գնի պայմաններում եվրոպացի սպառողը հարկադրված կլինի ավելի շատ վճարել, քանի որ եվրոն շարունակում է արժեզրկվել դոլարի նկատմամբ։ Ներկայում եվրոյի փոխարժեքը $1,33 է՝ անցած տարի մայիսին արձանագրված $1,49-ի համեմատ։

Ըստ Բիրոլի՝ ներկայիս գների պայմաններում 2012թ. ԵՄ-ն նավթի գնումների վրա կծախսի €500 մլրդ՝ անցած տարվա €470 մլրդ-ի համեմատ։ Գազը եվրոպացիների գրպանից կխլի ևս €120 մլրդ, ինչը €20 մլրդ-ով գերազանցում է 2011թ. ցուցանիշը։ Այս տարի ԱՄՆ-ը նավթի ներկրմանը կուղղի $426 մլրդ՝ 2011թ. $380 մլրդ-ի համեմատ, Չինաստանը՝ $250 մլրդ, ինչը 50 մլրդ-ով գերազանցում է անցած տարվա ցուցանիշը։

«Եթե Չինաստանի տնտեսական աճը նավթի բարձր գների պատճառով դանդաղի, դա զգալի ազդեցություն կունենա ոչ միայն Չինաստանի, այլև ամբողջ աշխարհի վրա»,– ասել է Բիրոլը՝ հիշեցնելով, որ այս երկիրը նավթի երկրորդ խոշոր սպառողն է աշխարհում։

Ճապոնիան նավթի վրա $119 մլրդ կծախսի՝ 2011թ. $178-ի համեմատ, Հնդկաստանը՝ $118 մլրդ՝ 2011թ. $105-ի համեմատ։

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում