Գլխավոր Լրահոս

Հրաժարվել ավատատիրությունից

Հրաժարվել ավատատիրությունից

Անցած ուրբաթ ՄԱԿ-ի Փախստականների գործակալությունը զեկույց է հրապարակել աշխարհում ապաստան փնտրող մարդկանց վերաբերյալ (տե՛ս «Զարգացած երկրներում ապաստան խնդրող հայաստանցիների թիվն աճել է» հոդվածը):

Ըստ զեկույցի՝ միայն Ֆրանսիայում 2011թ. երկու անգամ ավելի շատ հայ է ապաստան խնդրել, քան նախորդ տարի։ Ընդհանուր առմամբ, Եվրոպայում 2011թ. մեկ հինգերորդով ավելի շատ հայաստանցի է ապաստան փնտրել, քան նախորդ տարի: Ընդ որում՝ Եվրոպայում առավել հաճախ ապաստան խնդրող քսան ազգությունների շարքում Հայաստանն առաջինն է՝ բնակչության փոքր թվով։Մյուս կողմից՝ անցած հինգ տարիների ընթացքում մի քանի անգամ պակասել է Հայաստանում ապաստան խնդրողների թիվը:

Անցած ուրբաթ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2011թ. Հայաստանում կատարված օտարերկրյա ներդրումների թվերը (տե՛ս «Կապիտալը փախչում է Հայաստանից» հոդվածը), ըստ որի՝ անցած տարի Հայաստանից ֆինանսական միջոցների արտահոսքը աճել է 22,4%-ով՝ կազմելով $116 մլն:

Այս երկու թեմաների միջև թվում է, թե կապ չկա: Իրականում, սակայն, կապիտալի և մարդկանց արտահոսքի գործոնները սերտորեն փոխկապված են:

Նախ՝ կապիտալը մնում է այնտեղ, որտեղ հարմարավետ է զգում իրեն, որտեղ հնարավորություն կա զարգանալու և աճելու: Մարդիկ նույնպես մնում են այնտեղ, որտեղ հարմարավետ է, և որտեղ հնարավորություն կա զարգանալու և աճելու: Հայաստանում այդ հարմարավետությունը գնալով պակասում է, եթե, իհարկե, ընդհանրապես կա:

Երկրորդ՝ կապիտալը գնում է այնտեղ, որտեղ միջավայրն ավելի կանխատեսելի է, և բիզնես միջավայրը՝ հրապուրիչ: Մարդիկ նույնպես ձգտում են գնալ այնտեղ, որտեղ թե՛ իրենց իրավունքները պաշտպանված կլինեն, թե՛ ապրելու միջավայրը՝ հրապուրիչ:

Երկու տարբեր հաստատությունների կողմից հրապարակված փաստերի այս պարզունակ համադրությունը ցույց է տալիս, որ քանի դեռ Հայաստանում կապիտալն իրեն լավ չի զգում, այս երկրի բնակիչներն էլ լավ չեն զգալու: Եվ քանի դեռ կապիտալը գաղթում է Հայաստանից, գաղթելու է նաև հայաստանցին, ընդ որում՝ զարմանալիորեն, գրեթե նույն համամասնությամբ:Եվ բոլորովին պետք չէ զոռով այս երկրում պահել մարդկանց կամ կապիտալը: Նրանց այստեղ պահելու միակ ճանապարհը պետության ապաֆեոդալականացումն է:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում