Գլխավոր Լրահոս

Ո՛չ մայիսյան ապստամբությանը

Ո՛չ մայիսյան  ապստամբությանը

Երեկ Հայաստանի քաղաքագետների միությունում քաղաքական չորս ուժերի՝ «Բարգավաճ Հայաստան»-ի, «Ժառանգության», Հայ ազգային կոնգրեսի և Հայ հեղափոխական դաշնակցության լիազոր ներկայացուցիչները՝ Վարդան Օսկանյանը, Ռուբեն Հակոբյանը, Լևոն Զուրաբյանը և Արմեն Ռուստամյանը, ստորագրեցին Ազգային ժողովի ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի համատեղ հայտարարության տեքստի տակ՝ համաձայնելով ձևավորել ընտրությունների հանրային վերահսկողության միջկուսակցական միասնական ընտրական շտաբ:  Հայտարարության հեղինակները նշել են, որ փաստաթուղթը բաց է համամասնական ընտրակարգով ԱԺ ընտրություններին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի համար:

Նորանկախ Հայաստանի պատմության մեջ սա իսկապես լուրջ քայլ է ազատ, արդար ընտրություններ անցկացնելու ճանապարհին: Սակայն հայտարարությանը չմիանալու իշխող Հանրապետական կուսակցության որոշումը կասկածի տակ է դնում այդ կուսակցության և ընդհանրապես իշխանությունների՝ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու մասին հավաստիացումները: Ավելին՝ իշխանությունների ներկայիս քայլերը փաստում են լրիվ հակառակը՝ ՀՀԿ-ն նախապատրաստվում է տոտալ կեղծիքների: Ավելի խոսուն փաստ, քան նվազող բնակչություն ունեցող երկրում ընտրողների թվի 160 հազարով ավելացումն է, պարզապես գոյություն չունի:

Հանրապետականը քաջ գիտակցում է, որ ազատ և արդար ընտրություններ անցկացնելու պարագայում որևէ ուժ խորհրդարանում բացարձակ մեծամասնություն չի կազմելու: Դա նրա համար իշխանությունը կորցնելու լուրջ ռիսկ է, որից ամեն կերպ փորձում է խուսափել:Սակայն որպես կուսակցություն՝ ՀՀԿ-ի փրկությունը, թեկուզ չհաղթելու գնով, ազատ և արդար ընտրությունների անցկացումն ապահովելն է: Առանց ազատ և արդար ընտրությունների՝ Հայաստանը կգնա պետականության կորստի:

Մայիսյան ընտրությունները վճռորոշ են: Դրանք պատասխանելու են մի հարցի՝ արդյոք Հայաստանի անկախության երրորդ տասնամյակը կնշանավորվի որպես ժողովրդավարության վերածննդի՞, թե՞ պետականության կորստի տասնամյակ:

Ակնհայտ է, որ Հայաստանի առջև ծառացած խնդիրները՝ Ղարաբաղի հարց, կոռուպցիա, ծանր տնտեսական վիճակ, անբարենպաստ գործարար միջավայր և այլն, հնարավոր չէ լուծել առանց օրինական իշխանություն ձևավորելու:Մայիսյան ընտրությունները մայիսյան ապստամբության վերածելը հայ ժողովրդի համար կարող է ճակատագրական լինել:Նման փորձ արդեն կա...

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում