Գլխավոր Լրահոս

Երեք հիմնական հարց՝ աշխատանքի ընդունվելիս

Երեք հիմնական հարց՝ աշխատանքի ընդունվելիս
Գիտելիքները և հմտություններն օգնում են առաջ շարժվել կարիերային սանդղակով, սակայն ղեկավար դիրքերում առավել կարևոր է մարդկանց հետ շփվելու ունակությունը՝ ինչպես ուղղահայաց, այնպես էլ հորիզոնական մակարդակներում: Forbes-ը հրապարակել է ուշագրավ մի հոդված, որում ներկայացրել է միջին և բարձր օղակներում թեկնածուներին հարցազրույցների ժամանակ տրվող հիմնական հարցերը: Ըստ Forbes-ի՝ հարցազրույցի ժամանակ ընդամենը երեք հարց է կարևոր, մնացածները ընդամենը այդ երեքի ձևափոխված տարբերակներն են: Յուրաքանչյուր հարց կարելի է յուրովի ձևակերպել, սակայն դրանք վերաբերում են երեք թեմաների՝ դիմորդի ուժեղ կողմերը, շարժառիթները և հարմարվելու ունակությունը: Ղեկավար անձնակազմի ներգրավմամբ և ընտրությամբ զբաղվող ամերիկյան Heidrick & Struggles ընկերության գլխավոր տնօրեն Քեվին Քելիի (Kevin Kelly) կարծիքով՝ այսօր կարևոր են ոչ միայն դիմորդի գիտելիքները, այլև առաջնորդելու և միջանձնային բարյացակամ կապեր ստեղծելու ունակությունները: Ըստ նրա՝ քանի որ գրավոր ինքնակենսագրականների միջոցով հնարավոր չէ գաղափար կազմել դիմորդի ուժեղ և թույլ կողմերի մասին, ապա նրան խնդրում են բերել ոչ միայն հաջող փորձի օրինակներ, այլև պատմել որևէ առաջադրանքի մասին, որը դիմորդը ձախողել է: Այնուհետև դիմորդը պետք է պատասխանի, թե ինչ է նա սովորել այդ փորձառությունից և ինչ կաներ հաջորդ անգամ նման թերացում թույլ չտալու համար։ Արդյունքում գնահատվում են ոչ միայն դիմորդի հմտությունները, այլև հուզականության գործոնը: Cornerstone International Group ընկերության գլխավոր տնօրեն Բիլ Գայի (Bill Guy) կարծիքով՝ հարցազրուցավարն ուշադրություն է դարձնում դիմորդի շարժառիթների վրա: Ըստ Գայի՝ այսօր երիտասարդ մասնագետները չեն բավարարվում քրտնաջան աշխատանքի համար ստացած գումարով: Նրանք շատ են աշխատում, եթե հաճույք են ստանում աշխատանքային միջավայրից և առաջադրանքներից, բացի այդ՝ նրանք ցանկանում են իրենց կարևոր տեսնել կազմակերպությունում: Արդյունքում՝ ղեկավարները, որոնք որդեգրում են կառավարման այս ոճը, ներգրավում և պահպանում են լավագույն աշխատակիցներին: Երրորդ կարևոր գործոնը կորպորատիվ մշակույթին հարմարվողականությունն է՝ գործող թիմում աշխատելու հնարավորությունը: Ըստ Քելիի՝ երբ բարձրաստիճան ղեկավարները հայտնվում են նոր միջավայրում, թվում է՝ նրանք արդեն ամեն ինչ գիտեն: Բայց բավարար են ներքին մշակույթին առնչվող մանր վրիպումներ, որպեսզի աշխատակիցները բացասական վերաբերմունք ձևավորեն ղեկավարի նկատմամբ: Բացի այդ՝ չափազանց կարևոր է հետադարձ կապը։  թե ղեկավարը չի ապահովում հետադարձ կապ, ապա նա շատ արագ կորցնում է իր հեղինակությունը: Ըստ Քելիի տվյալների՝ գրեթե բոլոր երկրներում կազմակերպությունների ղեկավարների 40%-ը հեռանում կամ նրան ազատում են պաշտոնից առաջին 18 ամսվա ընթացքում: Դա պայմանավորված է նրանով, որ շատ հաճախ նրանք չեն հարմարվում կորպորատիվ մշակույթին կամ նրանց չեն բացատրում դրա առանձնահատկությունները: Հաշվի առնելով վերոնշյալ գործոնները՝ հարցազրույցից առաջ դիմորդը պետք է ի մի բերի օրինակները, որոնք ի ցույց են դնում իր ուժեղ կողմերը և շարժառիթները կազմակերպության այն պաշտոնի համար, որին նա դիմում է։ Բացի այդ՝ դիմորդը պետք է ցուցաբերի կազմակերպությունում ներիքն փոխհարաբերություններին, տեսակետներին, արժեքներին և շրջապատին հարմարվելու պատրաստակամություն։ Ըստ Forbes-ի՝ հարցազրույցը պետք է ընդունել որպես հնարավորություն, որի շնորհիվ դիմորդը կարող է ցույց տալ իր պատրաստակամությունը լուծելու կազմակերպության կամ հարցազրուցավարի խնդիրները: Ուստի դիմորդը պետք է ընդգծի այն առավելությունները, որոնք առավել կարևոր են հարցազրուցավարի համար, ինչպես նաև պատմի, թե խնդիրների լուծման ինչպիսի շարժառիթներ ունի և բացատրի, թե ինչպես կարող է հարմարվել կազմակերպության բիզնես-մշակույթին:

Թեմա

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում