Գլխավոր Լրահոս

Ինչպես հավատալ և չկասկածել

Ինչպես հավատալ և չկասկածել

Ապրիլի 7-ին ՀՅԴ-ն, «Ժառանգությունը» և ՀԱԿ-ը դիմել էին վարչապետին և ոստիկանապետին՝ խնդրելով տրամադրել երկրից մշտապես բացակա, բայց ընտրացուցակներում ընդգրկված քաղաքացիների լիակատար ցանկը։ Հակառակ դեպքում վերոհիշյալ քաղաքական ուժերը սպառնացել են կասկածի տակ դնել ընտրությունների օրինականությունը: Վարչապետից և ոստիկանապետից առաջ ընկնելով՝ այս հարցմանը անուղղակիորեն արձագանքեց Սերժ Սարգսյանը:

Ապրիլի 9-ին Ծաղկաձորում նա նկատել է, որ երկրից բացակայելը մարդկանց ընտրացուցակներից հանելու հիմք չէ: Նա շեշտել է, որ բացակայող քաղաքացիների անունների առկայությունը ընտրողների ցուցակում չի նշանակում, որ նրանք անպայման քվեարկելու են: Ինչպես ասում են «աչքը տեսածից է վախենում», հետևաբար այս հարցում Սերժ Սարգսյանի հետ կարելի է երկար վիճել:

Հայաստանյան ընտրություններին ականատես յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի չհավատալ Սերժ Սարգսյանի խոսքերին և արդար ու ազատ ընտրություններ անցկացնելու խոստումների հետ կապված չփոխել իր կարծիքը:

Նույն 2008թ. նախագահական ընտրությունների ժամանակ էր, երբ ընտրակաշառքը բաժանվում էր հրապարակայնորեն, շատ դեպքերում՝ նաև իրավապահ մարմինների ներկայացուցիչների անմիջական հարևանությամբ: Ընտրակեղծիքների շարքը կարելի է երկար թվարկել: Ամենահետաքրքիրն այն է, որ այդ ընտրություններով իշխանության եկավ ներկայիս վարչակարգը: Այդ վարչակարգը հիմա խոստանում է ազատ և արդար ընտրություններ:  Հիմա ՀՀ քաղաքացուն շատ դժվար է համոզել, որ մեռյալ հոգիներն ու երկրից բացակայողները հանկարծ չեն որոշի իրենց քվեն տալ ասենք ՀՀԿ-ին:

Ընտրողների ցուցակի հետ կապված հարկ է անդրադառնալ ևս մեկ կարևոր գործոնի՝ երկքաղաքացիների ընտրության իրավունքին: Սկզբունքային առումով կարելի է համաձայնել, որ ՀՀ քաղաքացիություն ստացած մեր հայրենակիցները իրավունք ունեն մասնակցելու երկրի կառավարման գործընթացին՝ ընտրություններին մասնակցելու միջոցով:

Սակայն Հայաստանում, որտեղ յուրաքանչյուր հարմար առիթ իշխանությունը օգտագործում է ընտրությունների արդյունքները խեղաթյուրելու համար, երկքաղաքացիների գործոնը իշխանությունների կողմից կարող է դյուրին կերպով օգտագործվել: Արդեն իսկ հնչում են գնահատականներ, որ ընտրողների թվի ավելացումը պայմանավորված է երկքաղաքացիներով, քանի որ երկքաղաքացիություն ընդունում են հիմնականում չափահաս քաղաքացիները: Սակայն երկքաղաքացիություն ստացած այդ նույն քաղաքացիները սովորություն ունեն Հայաստանում չբնակվելու և տուրիստի կարգավիճակով Հայաստան այցելելու: Իսկ հիմնական մասը վիրահայերն են, որոնք Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնելու համար ստանում են ՀՀ քաղաքացիություն, ընդգրկվում ընտրողների ցուցակներում և նույնիսկ տարին մեկ հնարավոր է՝ Հայաստան չգան էլ:

Հենց նմանատիպ քաղաքացիների ձայների օգտագործումը ոչ ազնիվ նպատակներով խիստ ռիսկային է, քանի որ եթե մշտական բնակություն ունեցող անձանց կարելի է վերահսկել, այսինքն շրջապատը կարող է տեղյակ լինել թե տվյալ քաղաքացին ինչքան ժամանակով է բացակայում Հայաստանից, մահացած է, թե ոչ և այլն: Սակայն  երկքաղաքացիների տեղաշարժերը չեն վերահսկվում շրջապատի կողմից, քանի որ նրանց գոյության մասին շատ քչերն են տեղյակ: Հետևաբար նրանց փոխարեն այսպես ասած քվեարկելը մեծ դժվարություն չի ներկայացնելու:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում