Գլխավոր Լրահոս

Հայաստանում ՏՏ-ն աճում է տարեկան միջինում 23%-ով

Հայաստանում ՏՏ-ն աճում է տարեկան միջինում 23%-ով
2011թ-ը Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի համար բավական հաջող տարի էր՝ քանակական և որակական առաջընթացով: 2011թ-ին ՏՏ ոլորտում գործել են ավելի քան 300 կազմակերպություններ, որոնց ընդհանուր շրջանառությունը գերազանցել է 205.1 մլն ԱՄՆ դոլարը: Այս աճը վերջին չորս տարիների ընթացքում կազմում է միջինում տարեկան 23%: Այս մասին ՀՀ ՏՏ ոլորտի ձեռքբերումների թեմայով ասուլիսի ժամանակ տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարի խորհրադական Վահե Դանիելյանը: Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամը էկոնոմիկայի նախարարության պատվերով ամեն տարի կատարում է ոլորտի հետազոտությունները: ՁԻՀ տնօրեն Բագրատ Ենգիբարյանը նշեց, որ այսօր Հայաստանի ՏՏ ոլորտում կա ավելի քան 6700 աշխատող, իսկ եթե ներառենք նաև հեռահաղորդակցության ոլորտը, ապա աշխատողների քանակը գերազանցում է 11 000-ը: Վահե Դանիելյանը հավելեց, որ ՏՏ ոլորտում յուրաքանչյուր աշխատող միջինում ստեղծում է 36.000$ ԱԱՀ: ՁԻՀ հետազոտությունը ցույց է տվել նաև, որ ՏՏ ոլորտը շարունակում է մնալ ամենաբարձր վարձատրվողը: «Այսօր ՏՏ ոլորտում աշխատողի միջին աշխատավարձը գերազանցում է 400.000 դրամը»,- ասաց Բագրատ Ենգիբարյանը և հավելեց, որ 2011-ին գրանցվել է նաև ՏՏ ոլորտի տեղական կազմակերպությունների դերակատարման աճ. «Ոլորտի ընկերությունների շուրջ 62%-ը կազմում են տեղական ձեռնարկություններ: Մեր ՏՏ ոլորտը բարձր ցուցանիշներով է դուրս է գալիս տնտեսական ճգնաժամից: Ոլորտի 60%-ը սպառվում է սեփական տնտեսությունում»:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում