Գլխավոր Լրահոս

Երևանում փակցվել է 825 գրատախտակ՝ նախընտրական գովազդների համար

Երևանում փակցվել է 825 գրատախտակ՝ նախընտրական գովազդների համար

Երևան համայնքում նախընտրական պաստառները կփակցվեն նախատեսված գրատախտակներին: Այսօր կայացած ասուլիսին Երևանի քաղաքապետարանի Արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետ Արազ Բաղդասարյանը ներկայացրել է նախընտրական շրջանում անվճար արտաքին գովազդի կանոնակարգված պայմաններին:

«Նախընտրական շրջանում քաղաքական ուժերի քարոզչության հավասար պայմաններ ապահովելու՝ ՀՀ «Ընտրական օրենսգրքի» պահանջը բավարարելու համար Երևանի քաղաքապետարանն անվճար գովազդի 825 գրատախտակներ է փակցրել մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում, 264 վայրերում. ընտրված են հատկապես այն տարածքները, որոնք տարիների ընթացքում նախընտրական պաստառներ փակցնելու քրոնիկ վայրեր են դարձել: Նման մոտեցում կիրառվում է առաջին անգամ»,- պարզաբանել է նա:  

Քաղաքական անվճար գովազդի գրատախտակները ստանդարտ չափսեր ունեն, և օրենսգրքով սահմանված հավասարության սկզբունքը պահպանելու նպատակով սահմանվել են նաև պաստառների չափսերն ու քանակը՝ մեկ գրատախտակի վրա:

Մինչև 3 գրատախտակ ծավալի վայրերում յուրաքանչյուր քաղաքական ուժ՝ կուսակցություն կամ դաշինք, կարող է փակցնել A3 չափի մեկ պաստառ, և նույն վայրում 3-ից ավելի գրատախտակի առկայության դեպքում՝ A3 չափի երկու պաստառ: Արազ Բաղդասարյանն ընդգծել է, որ պայմաններին չհամապատասխանող պաստառները  գրատախտակներից հեռացվելու են՝ ՀՀ ոստիկանության աջակցությամբ:

Ինչ վերաբերում է շենք-շինությունների վրա փակցվող գովազդներին, ապա անհրաժեշտ է ֆիզիկական և իրավաբանական անձանց գրավոր համաձայնությունը: Բազմաբնակարան շենքերի պարագայում անհրաժեշտ է համատիրության համաձայնությունը, որը տրվում է շենքի բնակիչների 2/3-ի գրավոր համաձայնության՝ ստորագրությունների առկայության դեպքում: Այնուհետ գովազդատուն պետք է պայմանագիր կնքի համատիրության հետ՝ համատիրության սահմանած սակագներով, ինչպես սովորական գովազդի դեպքում: Շենքը գովազդային տարածք է հանդիսանում, եթե ճարտարապետական կամ ֆունկցիոնալ այլ տեսանկյունից անթույլատրելի չէ:           

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում