Գլխավոր Լրահոս

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Մահացել է Արմեն Ջիգարխանյանը

Մահացել է խորհրդային և ռուսական կինոյի, թատրոնի և հեռուստատեսության հայազգի դերասան, թատերական մանկավարժ, թատրոնի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանը. այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դերասանի ընկերը՝ Արթուր Սողոմոնյանը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ Արմեն Ջիգարխանյանը մահացել է սրտի կանգից՝ լուսադեմին:

Ջիգարխանյանը 85 տարեկան էր:

1996 թվականից նա Մոսկվայի դրամատիկական թատրոնի տնօրենն էր։

Ընդհանուր առմամբ Ջիգարխանյանը խաղացել է մոտ երկու հարյուր կինոդեր՝ դառնալով ամենաշատ նկարահանվող ռուսական դերասաններից մեկը, ինչի համար նրա անունը գրվել է Գինեսի ռեկորդների գիրքում:

Նկարահանվել Է «Բարեւ, ես եմ», «Անորսալիների նոր արկածները», «Պարտիզպանի շունը», «Հարսնացուն հյուսիսից», «Հայրիկ» և այլ ֆիլմերում: Բազմաթիվ դերեր է կերտել Երևանի Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական, Մոսկվայի Լենկոմի, Մայակովսկու անվան Մոսկվայի ակադեմիական թատրոններում:

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում