Գլխավոր Լրահոս

Հայաստանը Ղարաբաղում անօթևան մնացածների հարցով աջակցություն է խնդրել ՌԴ ֆինանսների նախարարությունից

Հայաստանը Ղարաբաղում անօթևան մնացածների հարցով աջակցություն է խնդրել ՌԴ ֆինանսների նախարարությունից
Ռուսաստանի ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը հայտնել է, որ Հայաստանի ֆինանսների նախարարությունը դիմել է իրենց Ղարաբաղում անօթեւան մնացած բնակիչներին օգնություն ցուցաբերելու խնդրանքով, ֆինանսական առաջարկները պատրաստվում են: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ այսօր Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մասին խորհրդակցության ժամանակ։ «Մենք կապի մեջ ենք Հայաստանի գործընկերների, ֆինանսների նախարարության գործընկերների հետ։ Դիմել են աջակցության, առաջին հերթին, այն քաղաքացիներին սոցիալական օգնության ֆինանսական ապահովման մասով, որոնք անօթեւան են մնացել տեղի ունեցած իրադարձությունների հետեւանքով»,- ասել է Սիլուանովը Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ առաքելության մասին խորհրդակցության ժամանակ: «Մենք առաջարկներ ենք պատրաստում, այդ առաջարկներն առանձին կզեկուցվեն»,- հավելել է նա: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սիլուանովին խնդրել է զեկուցել առանձին, երբ առաջարկները պատրաստ լինեն: Տե՛ս նաև՝ Պուտինը կարևորել է, որ միջազգային կազմակերպությունները աշխատեն Լեռնային Ղարաբաղում Լուսանկարը՝ Ֆոտոլուրի
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում