Հայաստանում նոյեմբերի 26-ին հաստատվել է կորոնավիրուսի 1 785 նոր դեպք, առողջացել է 2 142 մարդ: Գրանցվել է մահվան 28 նոր դեպք: Բացասական թեստերի քանակը 2 598 է: Դրական է կատարված թեստերի 40,7 տոկոսը։
Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, ընդհանուր համաճարակային վիճակը Հայաստանում հետևյալն է.
հաստատված դեպքերի ընդհանուր քանակը - 130 870
Առողջացածներ - 103 055
Փաստացի բուժվողներ - 25 228
Ընդհանուր թեստեր - 498 951
Մահվան ելքեր - 2 068
Մահվան ելքեր այլ պատճառով – 519
«Նախորդ օրն արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 519 է»,- հայտնում է առողջապահության նախարարությունը:
Civilnet











