Գլխավոր Լրահոս

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ

Մանե Թանդիլյանը տեղափոխվել է Արցախ

ԱԺ նախկին պատգամավոր Մանե Թանդիլյանն այսուհետև Արցախում է ապրելու։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում, որը մանդատը վայր դնելուց հետո ապաակտիվացրել էր։

Արցախում նա արդեն հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանին, որը ողջունել է նրա՝ Արցախ տեղափոխվելու որոշումը։ ԱԺ նախկին պատգամավորը նշել է, որ պետք է հոկտեմբերին մեկներ արտերկիր՝ բուժվելու, սակայն պատերազմի հետևանքով այլ որոշում է կայացրել։

«Պատահածից հետո շատ դժվար է շարունակել ապրել, մտածել, ելքեր փնտրել, բայց պարտավոր ենք, պարտավոր ենք վերականգնվել, վերաիմաստավորել արժեքներ, չհանձնվել ու չհրաժարվել ուժեղ, խելացի, հզոր Հայաստան ու Արցախ ունենալու երազանքից՝ վերածելով այդ երազանքը ամենօրյա չափելի գործողությունների և արդյունքի։ Մենք պարտվել ենք ճակատամարտը, պատերազմը, սակայն, դեռ չի ավարտվել։ Նոր ճակատամարտում մենք պետք է ապրենք, զարգանանք, հզորանանք՝ հանուն վերջնական հաղթանակի», - գրել է Թանդիլյանը։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում