Գլխավոր Լրահոս

Ռազմական դրության շրջանակում սահմանված մի շարք արգելքներ են հանվում, այդ թվում՝ ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը

Ռազմական դրության շրջանակում սահմանված մի շարք արգելքներ են հանվում, այդ թվում՝ ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը

Կառավարության որոշմամբ վերացվում են Հանրապետությունում հայտարարված ռազմական դրության շրջանակներում կիրառված հավաքների և գործադուլների կազմակերպման, անցկացման և դրանց մասնակցելու արգելքը, ՀՀ տարածք մուտքի և ելքի հատուկ ռեժիմը և հրապարակումների, հաղորդումների իրականացման սահմանափակումներն ամբողջությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը։ Քիչ առաջ հրապարակվեց կառավարության 1917 - Ն որոշումը, որով կատարվում են վերոնշյալ փոփոխությունները։

Կառավարության՝ սեպտեմբերի 27-ի որոշմամբ՝ Հայաստանում սահմանվել էր մուտքի և ելքի հատուկ ռեժիմ: Այն մասնավորապես նախատեսում էր, որ իրավասու մարմինները կարող են անձանց արգելել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելը (բացառությամբ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների) և Հայաստանի Հանրապետությունից դուրս գալը` պետական անվտանգության, մարդկանց կյանքի և անվտանգության ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված: Հայաստանից ելքի սահմանափակումը նախատեսված էր պահեստազորի սպայական, ենթասպայական և շարքային կազմի մինչև 55 տարեկան պահեստազորում հաշվառված քաղաքացիների համար։

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում