Գլխավոր Լրահոս

Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները

Նիկոլ Փաշինյանը ՍԴ նախագահի հետ քննարկել է դատաիրավական ոլորտի բարեփոխումները
Դեկտեմբերի 3-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել Սահմանադրական դատարանի նորընտիր նախագահ Արման Դիլանյանի հետ: «Վարչապետը շնորհավորել է պարոն Դիլանյանին պատասխանատու պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ մեր երկրի իրավակարգում Սահմանադրության գերակայության և անմիջական գործողության, Բարձր դատարանի առաքելության իրականացման ու բնականոն գործունեության ապահովման գործում: Վարչապետը խոսել է կառավարության կողմից դատաիրավական ոլորտում նախատեսվող բարեփոխումների մասին եւ նշել, որ կարևորում է նաև ՍԴ ներգրավվածությունն այդ գործընթացում` իր լիազորությունների շրջանակում»,- ասված է հաղորդագրությունում։ Արման Դիլանյանը Սահմանադրական դատարանի նախագահ էր ընտրվել արցախյան պատերազմի օրերին։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում