

ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը քիչ առաջ կոչ արեց սկսկել խաղաղ անհնազանդության ակցիաներ։
«Ինչպես տեսնում եք, Նիկոլ Փաշինյանը հրաժարական չի ներկայացրել, հետևաբար այս պահից սկսած մինչև 17։00-ն ՀՀ քաղաքացիները ունեն լեգիտիմ իրավունք իրենց խաղաղ, անհնազանդության ակցիաները և գործողությունները անելու, իրենց բողոքը, իրենց պահանջը տեղ հասցնելու համար»,- հայտարարեց Սաղաթելյանը։
Նա կոչ արեց բոլոր գործողություններն անել «օրենքի սահմաններում»։
Սաղաթելյանն իրավապահ համակարգին հորդորեց չկատարել Նիկոլ Փաշինյանի ապօրինի հրահանգներն ու ուժ չկիրառել ժողովրդի նկատմամբ։
«Նիկո՛լ, հեռացի՛ր անցնցում», - հայտարարեց Դաշնակցության ներկայացուցիչը։
***
Դեկտեմբերի 5-ին տեղի ունեցավ «Հայրենիքի փրկության շարժման» համազգային հանրահավաքը, որի ընթացքում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը ներկայացրեց շարժման պահանջը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և թիմին հեռանալու համար ժամանակ տալով մինչև դեկտեմբերի 8-ը՝ ժամը 12։00-ն։
Ոստիկանությունն այսօր «օրինահարգության և համակեցության կանոնների պահպանման կոչ է արել»։
Կարդալ ավելին
Պատմություններ

Ալիևը ցանկանում է քաղաքական պառակտում հրահրել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների հնարավորությունները՝ Ամերիաբանկի Investor’s Day-ում

Ֆուտբոլային միջադեպ Բաթումիում՝ թուրքական ու իսրայելական թիմերի խաղին

Դիարբեքիր, Դեր Զոր, հումանիտար բուհեր, չեղարկման մշակույթ. զրույց Փիթեր Բալաքյանի հետ

Թունաքիմիկատների հետքեր են հայտնաբերվել Հայաստանում նորածինների օրգանիզմում. Գևորգյան

Առանց համակարգային փոփոխությունների աղքատությունը չի կրճատվի. Սերգեյ Մուրադյան

ԵՄ առաջնորդները փորձում են պայմանավորվել «ընտանեկան բյուջեի» շուրջ

Երեխայի խնամքի նպաստի միասնական չափ կսահմանվի
Դիտել ավելին
Civilnet


