Գլխավոր Լրահոս

Երևանի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը

Երևանի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը
Երևանի մետրոպոլիտենը դադարեցրել է աշխատանքը։ Տեղում աշխատող ոստիկանները հայտնում են, որ մետրոյի փակման պատճառը ցուցարարներն են, իսկ վերաբացման ժամկետները անհայտ են։ Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Տաթև Խաչատրյանը ՍիվիլՆեթին հայտնեց, որ մետրոպոլիտենի «Գործարանային» կայարանում քաղաքացիները անհնազանդության ակցիա են իրականացնում, խաթարել են մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը։ «Քաղաքացիները գնացքի դռների արանքում են կանգնել, չեն թողել, որ շարժվի գնացքը, իրենց ակցիան դեռ շարունակվում է։ Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն», - ասաց նա։ Այսօր՝ ավելի վաղ, ընդդիմությունը կոչ է արել խաղաղ անհնազանդության ակցիաներ սկսել՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Նույն պահանջով ուղերձներ են հղել Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում