Գլխավոր Լրահոս

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1,1 մլն դոլար կփոխանցի 1000+ հիմնադրամին

«Հայաստան» համահայկական հիմնադրամը 1,1 մլն դոլար կփոխանցի 1000+ հիմնադրամին
«Հայաստան» համահայկական հիմնադրամը «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաքի շրջանակում հանգանակված գումարներից Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին կփոխանցի 1 100 000 հազար դոլար գումար: «Այս գումարից 932 892 ԱՄՆ դոլարը հանգանակել և Հիմնադրամին է տրամադրել OneArmenia կազմակերպությունը, իսկ 100 000–ը Հիմնադրամի Մոնրեալի տեղական մարմինը, մնացած գումարը՝ 67 108 ԱՄՆ դոլար, փոխանցումներ են անհատ նվիրատուների կողմից: Բոլոր դեպքերում նվիրատուների հետ նախապես պայմանավորվածություն է եղել, կամ փոխանցման նպատակը դաշտում նշված է եղել խնդրանք՝ գումարը փոխանցել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ինչը և իրականացվել է: Հիմնադրամը կշարունակի աջակցել նաև վիրավոր զինծառայողների բուժման և առողջության վերականգնման տարբեր ծրագրերին: Սփյուռքի տարբեր համայնքներում շարունակվում է հայրենիքին սատարման և արցախցիներին օգնելու նպատակով դրամահավաքները: Վերջինն Արգենտինայում մի քանի օր առաջ մեկնարկած Ֆոնեթոնն էր, որի արդյունքները շուտով կամփոփվեն»,- ասված է հիմնադրամի հաղորդագրությունում։ *** Նոյեմբերի կեսին հայտնի էր դարձել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամը  միջոցների մի մասը նվիրաբերել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ Ըստ ավելի ուշ Ֆինանսների նախարարության հրապարակած հաշվետվության՝ հիմնադրամը 52 միլիարդ 703 միլիոն դրամ է փոխանցել կառավարությանը՝ պետության, ռազմական դրություն հայտարարելու հանգամանքներով պայմանավորված ենթակառուցվածքների, սոցիալական և առողջապահական ծախսերի ֆինանսավորման նպատակով օգտագործելու պայմանով։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնում է, որ սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 30-ը Հիմնադրամին կատարված նվիրաբերությունները կազմում են ընդամենը 5 091 767 դրամ։ Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունը պետք է հստակ, մանրամասն և թափանցիկ հաշվետվություն ներկայացնի «Հայաստան» համահայկական հիմնադրամի փոխանցած միջոցներով կատարված ծախսերի վերաբերյալ։ Դեկտեմբերի 8-ին վարչապետի մոտ քննարկվել է Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հետագա գործունեության «ճանապարհային քարտեզը»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում