Գլխավոր Լրահոս

ԵԱՏՄ կարանտին վնասատուների ցուցակում այդ վիրուսը ներառված չէ. ՀՀ տեսչությունը՝ հայկական «վարակված» լոլիկի մասին

ԵԱՏՄ կարանտին վնասատուների ցուցակում այդ վիրուսը ներառված չէ. ՀՀ տեսչությունը՝ հայկական «վարակված» լոլիկի մասին
ՀՀ-ից ՌԴ արտահանված լոլիկի և պղպեղի մեջ Pepino mosaic virus վնասատուի հատնաբերման մասին տեղեկացնում ենք, որ ԵԱՏՄ կարանտին վնասատուների ցուցակում այն ներառված չէ․ ՍիվիլՆեթի հետ զրույցում այսպիսի մեկնաբանություն արեց Սննդի անվտանգության տեսչական մարմնի մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ «Մեր ռուս գործընկերների հետ այդ խնդրի քննարկման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածութան արդյունքում մեզ տրամադրվել է ժամանակ մշտադիտարկում և այս հիվանդության նկատմամբ լաբորատոր ստուգում անցկացնելու համար: Տեղեկացնենք նաև, որ նշված հիվանդությունը մարդկանց համար վտանգավոր չէ»,- հայտնեց Հարությունյանը։ Ռուսաստանի Դաշնության Գյուղատնտեսական վերահսկողական ծառայությունը` «Ռոսսելխոզնադզորը», դեկտեմբերի 14-ից արգելում է Հայաստանի Արմավիրի մարզից լոլիկի և պղպեղի ներկրումը Ռուսաստան։ Ըստ գերատեսչության՝ արտադրանքում հայտնաբերվել է Pepino mosaic տեսակի վիրուս։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում