Գլխավոր Լրահոս

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ցանցը «քայլ անգամ չի նահանջելու հայ ժողովրդի շահերի պաշտպանությունից»

ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ցանցը «քայլ անգամ չի նահանջելու հայ ժողովրդի շահերի պաշտպանությունից»

ՀՅԴ Հայ դատի գրասենյակներն ու հանձնախմբերը հայտարարություն են տարածել՝ հայտնելով, որ «քայլ անգամ չեն նահանջելու մեր ժողովրդի իրավունքների պաշտպանության դիրքերից»։ 

«Սիրելի հայրենակիցներ, նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների ստորագրած հայտարարությունը միջազգային ասպարեզում Հայաստանի շահերի սպասարկման առումով ստեղծել է բոլորովին նոր իրավիճակ։ Այսու մեր նախընթաց քաղաքական ծրագրավորումները և ձեռնարկների նախագծերը վերարժևորման կարիք ունեն, սակայն միայն մարտավարական առումով։ Մեր ռազմավարական նպատակները և ապագայի տեսլականը շարունակում են անփոփոխ մնալ։ 

Դատապարտելով Հայաստանի վարչապետի կողմից ամոթալի փաստաթղթի ստորագրմանը հանգեցրած գործողությունները և դրանք գնահատելով որպես աղետաբեր մեր ժողովրդի և պետության համար, միաժամանակ հայտնում ենք, որ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների համաշխարհային ցանցը քայլ անգամ չի՛ նահանջելու մեր ժողովրդի իրավունքների հետապնդպան և պաշտպանության իր գործունեությունից։ Ստեղծված իրավիճակում մենք մանրակրկիտ և մասնագիտական քննարկման ենք ենթարկում առկա տարածաշրջանային և միջազգային քաղաքական իրավիճակը, բազմաթիվ պետությունների ներպետական գործընթացներն ու արտաքին քաղաքական դիրքորոշումները, որպեսզի նոր պայմաններում կարողանանք առավելագույն արդյունավետությամբ սպասարկել մեր ժողովրդի արտաքին քաղաքական շահը։

Մեր առաջիկա աշխատանքների ծիրի մեջ շարունակելու են լինել հատկապես Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման, տարածքային ամբողջականության վերականգման, միջազգային բարեկամների շրջանակի շարունակական ընդլայնման և նրանց տեղում տարբեր ծրագրերում ընդգրկելու աշխատանքները, ինչպես նաև Արցախի մեկուսացումը ճեղքելու, երիտասարդության կրթության իրավունքի իրացման, համայնքային զարգացման և բնակչության կենսամակարդակի բարձրացմանն ուղղված կոնկրետ քայլերը։

Նոյեմբերի 10-ին հաջորդած ժամանակահատվածում Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակել են իրենց ակտիվ գործունեությունը։ Այս առումով հատկանշական են Ֆրանսիայի Սենատում և Ազգային ժողովում Արցախի Հանրապետության անկախության ճանաչման անհրաժեշտության մասին բանաձևերի ընդունումը, ինչպես նաև Բելգիայի Դաշնային Խորհրդարանի ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից Արցախի նկատմամբ ադրբեջանական ագրեսիան դատապարտող բանաձևը։ Այս ընթացքում շարունակաբար ընդյալնվում է Արցախի բարեկամների շրջանակը․ այս ոլորտում դրական արդյունքներ ունենք հատկապես Հունաստանում և Կիպրոսում։ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը շարունակում է քննարկման առարկա լինեն աշխարհի բազմաթիվ երկրների խորհրդարաններում, հատկապես՝ Միացյալ Թագավորության խորհրդարանի ստորին պալատում եւ Կանադայի խորհրդարանի վերին պալատում»,- ասվում է հայտարարությունում։ 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում