Գլխավոր Լրահոս

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 12,5 տոկոսի սեփականատերը դուրս է գալիս բաժնետերերից. կոմբինատը գնում է Եթովպիա

Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի 12,5 տոկոսի սեփականատերը դուրս է գալիս բաժնետերերից. կոմբինատը գնում է Եթովպիա
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում ուշագրավ փոփոխություններ են կատարվել բաժնետերերի ցանկում։ Ըստ Հայաստանի ամենախոշոր հանքարդյունաբերական ընկերության տվյալների՝ այս տարվա հոկտեմբերի 12-ին փոխադարձ համաձայնությամբ կոմբինատի ու «Սի 2 քափիթալ» ընկերության միջև կնքված բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիրը խզվել է։ Գերմանական ծագմամբ «Սի 2 քափիթալ»-ը տնօրինում էր պղնձամոլիբդենային կոմբինատի ընդհանուր բաժնեմասերի 12,5 տոկոսը։ Գործարքը կայացել էր այս տարվա մարտին։ Գերմանական ընկերությունից առաջ ԶՊՄԿ-ում օտարերկրյա խոշոր մասնակցություն ունեցող ընկերությունը դարձյալ գերմանական «Քրոնիմետ»-ն էր, որը ըստ Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության կողմից ներդրված իրական սեփականատերերի ցանկի՝ այս տարվա ընթացքում դուրս էր մնացել ԶՊՄԿ բաժնետերերի ցանկից, նրա բաժնեմասը անցել էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, որն այն վաճառել էր «Սի 2 քափիթալ»-ին։։ «Սի 2 քափիթալ»-ի վերջնական սեփականատերը Գերմանիայի քաղաքացի Թոմաս Հայլն է։ Բաժնետոմսերի արժեքը կազմում էր 6,8 միլիարդ դրամ։ Հայլը նաև ԶՊՄԿ խորհրդի նախագահն էր։ Բոլոր այս փոփոխություններից հետո կոմբինատի բաժնետոմսերի 62,5 տոկոսը պատկանում էր «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին, 12,5 տոկոսը «Սի 2 քափիթալ»-ին, որը խզել է բաժնետոմսերի առքուվաճառքի պայմանագիրը։ Համապատասխան հաշվետվությամբ՝ պայմանագիրը լուծվել է փոխադարձ համաձայնությամբ ու չի առաջացնելու որևէ հետագա իրավունքներ ու պարտականություններ կողմերի համար։ Մայիսին ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Մհեր Պոլոսկովը խոսել էր բաժնետերերի փոփոխությունների մասին՝ հաստատելով «Քրոնիմետ»-ի բաժնետոմսերի վաճառքը «Սի 2 քափիթալ»-ին. «Ուզում եմ հստակ ընդգծել, որ այս և նմանատիպ փոփոխությունները, որոնք պարբերաբար կարող են տեղի ունենալ, ԶՊՄԿ բաժնետերերի և տնօրինության հետ համաձայնեցման ենթակա չեն: Նմանատիպ վերադասավորումների նկատմամբ մենք ազդեցություն չունենք և չենք կարող ունենալ»,-ասել էր Պոլոսկովը։ Ի դեպ, ԶՊՄԿ խորհուրդը որոշում է կայացրել Եթովպիայում հիմնել ԶՊՄԿ-ի մասնաճյուղ՝ առևտրային գործունեությամբ զբաղվելու համար (այն պիտի զբաղվի երկրաբանական ուսումնասիրություններով, ոսկու ու այլ գունավոր մետաղների արդյունահանմամբ ու առևտրով): Սիվիլնեթն անցյալ տարի ուսումնասիրել էր պղնձամոլիբդենայինում բաժնետերերի փոփոխությունները։ Դրանից հետո սակայն բաժնետերերի ուշագրավ փոփոխությունները կոմբինատում շարունակվեցին։ Մկրտիչ Կարապետյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում