Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք

Հաստատվել է կորոնավիրուսի 357 նոր դեպք
Դեկտեմբերի 13-ին կատարվել է 1 373 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 357 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 26 տոկոսը: Գրանցվել է 17 մահվան դեպք, առողջացել է 797 մարդ։ Նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 618 է: Դեկտեմբերի 14-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 148 682 դեպք, որոնցից 125 966-ը` առողջացած, 2 503-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 19 595 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 549 732 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 52-րդ տեղը՝ 148 682 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 191 063 դեպքով, Ադրբեջանը 48-րդ տեղում է՝ 175 87 դեպքով, Թուրքիան 8-րդ տեղում է՝ 1 836 728 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 108 269 դեպքով։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում