Գլխավոր Լրահոս

Սգի օրով ուժային գործողությունների չենք գնա, վերադառնում ենք Երևան․ Փաշինյան

Սգի օրով ուժային գործողությունների չենք գնա, վերադառնում ենք Երևան․ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Գորիս, Կապան ու Մեղրի չի գնա․ այս մասին նա հայտնեց Սիսիանում՝ նշելով, որ չի ցանկանում, որ բախումներ հրահրվեն ճանապարհները փակած քաղաքացիների հետ: Դեկտեմբերի 21-ին մեծ թվով քաղաքացիներ, ի նշան բողոքի, փակել են Սյունիք մտնող ճանապարհները։ Այդ առնչությամբ Փաշինյանը Ֆեյսբուքում գրել է․ «Հիմա համոզվեցի, որ ճանապարհը փակել են, որ ակնհայտ չդառնա, որ Գորիսում, Կապանում, Քաջարանում, Մեղրիում նույն մթնոլորտն է, ինչ Սիսիանում։ Առավելևս սգի օրով ուժային գործողությունների չենք գնա։ Վերադառնում ենք Երևան։ Գորիսին, Կապանին, Քաջարանին, Մեղրիին պարտք եմ մնում մեկ այցելություն։ Խաղաղություն մեր նահատակներին»։
Փաշինյանն այսօր՝ ավելի վաղ, հայտնել էր, որ նախատեսում է քաղաքացիների հետ հանդիպումներ Գորիսում, Կապանում ու Մեղրիում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում