Գլխավոր Լրահոս

Դիանա Գալոյանը հաստատվեց Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնում

Դիանա Գալոյանը հաստատվեց Տնտեսագիտականի ռեկտորի պաշտոնում
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի  ռեկտորի պաշտոնում Դիանա Գալոյանի ընտրության արդյունքները հաստատվել են. որոշումը հրապարակվել է կառավարության պաշտոնական կայքում։ Ըստ որոշման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը պետք է օրենքով սահմանված կարգով Դիանա Գալոյանի հետ կնքի աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով: Կառավարությունը դեկտեմբերի 17-ի նիստում չէր հաստատել բուհի ռեկտորի պաշտոնում նրա ընտրության արդյունքները։ Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի առաջարկությամբ հարցը հանվել էր օրակարգից՝ այն ևս մեկ անգամ քննարկելու: Կառավարությունը տևական ժամանակ չէր հաստատում ՀՊՏՀ-ում կայացած մրցույթի արդյունքները։ Գալոյանի՝ մրցույթին մասնակցելն ու ռեկտոր նշանակվելը կապվում էր հովանավորչության փաստի հետ:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում