Գլխավոր Լրահոս

ՍՈԼԱՐԱ-ն Երևանում և մարզերում էլեկտրական մեքենաների լիցքավորման 40 կայան կտեղադրի   

ՍՈԼԱՐԱ-ն Երևանում և մարզերում էլեկտրական մեքենաների լիցքավորման 40 կայան կտեղադրի    

Սոլարա ընկերությունը նպատակ ունի ներմուծել և տեղադրել էլեկտրական մեքենաների առնվազն 40 լիցքավորման կայան Երևանում և մարզերում, որոնք տեղակայված կլինեն իրարից առավելագույնը 100 կմ հեռավորությամբ։ 

Ժամանակին համընթաց քայլելու համար անհրաժեշտություն է ձեռնարկել դինամիկ և արագ անցում դեպի այլըտրանքային էներգիայի: Այս համատեքստում ՍՈԼԱՐԱ ընկերությունը խնդրի լուծման հնարավոր տարբերակ է համարում էկոլոգիապես մաքուր համարվող փոխադրամիջոցների տարածումը Հայաստանում:  էլեկտրական շարժիչով ավտոմեքենան բացարձակապես որևէ վնաս չի հասցնում բնությանը։ Այս առումով համեմատության եզր անգամ չկա ներքին այրման շարժիչով մեքենաների հետ։ Նրանց գլխավոր առավելությունն այն է, որ չունեն թունավոր արտանետումներ։ Ինչ վերաբերում է խնայողությանը, ապա տարբեր հաշվարկներով այս մեքենաները նույն հզորությամբ բենզինով կամ դիզվառելիքով աշխատող մեքենաներից միջինը 3-5 անգամ ավելի խնայող են։

Հայ վարորդները ցանկություն և պատրաստակամություն ունենալով անցնել էկոլոգիապես ավելի մաքուր տրանսպորտային միջոցների օգտագործման՝ դա իրատեսական չեն համարում, քանի դեռ համապատասխան պայմաններ ստեղծված չեն․ գրեթե բացակայում են էլեկտրական մեքենանների լիցքավորման կայանները:

Սոլարա ընկերության նպատակն է ներմուծել և տեղադրել նվազագույնը 40 էլեկտրական մեքենաների լիցքավորման կայաններ Երևանում և մարզերում, որոնք տեղակայված կլինեն իրարից  առավելագույնը 100 կմ հեռավորությամբ։ 

Շրջակա միջավայրի համար էկոլոգիապես մաքուր մեքենաների քանակի ավելացումն իր հերթին կբերի օդի աղտոտվածության կրճատման։ Արդյունքում, դա կնպաստի բնապահպանական խնդիրների լուծմանը, տրանսպորտային միջոցների դիվերսիֆիկացմանը, համայնքների զարգացմանը, տուրիզմի խթանմանը և բնակչության իրազեկվածության բարձրացմանը:

ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգիայի ոլորտում գործող առաջատար ընկերություններից է, որը հիմնադրվել է 2019 թվականին և ամերիկյան խոշոր  «ԷլԷյ Սոլար Գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում: ՍՈԼԱՐԱ ընկերությունը ներմուծում և հայ սպառողին է ներկայացնում էլեկտրական շարժիչով աշխատող բոլոր տեսակի փոխադրամիջոցները և նրանց անխափան աշխատանքի համար նախատեսված բոլոր պարագաները:

Մանրամասները՝ հղումով

Հոդվածը հրապարակվել է որպես գովազդ

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում