

Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան Արմեն Սմբատյանին և մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել Երևանի կենտրոնում՝ Աբովյան 3 հասցեում գտնվող ԱՕԿՍ-ի շենքի սեփականաշնորհման հետ կապված։
Փետրվարի 28-ին հուշարձան համարվող ԱՕԿՍ-ի շենքի հետ կապված քրեական գործ էր հարուցվել։ «Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Հ.Պ.-ն, 2006թ. զբաղեցնելով ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը և միաժամանակ հանդիսանալով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական հասարակական կազմակերպության» փոխնախագահը, հասարակական կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված հողամասը, հասարակական կազմակերպության նախագահ, իսկ այնուհետև Իսրայելում ՀՀ դեսպան Ա.Ս-ի օժանդակությամբ, դարձրել է հասարակական կազմակերպության սեփականությունը` անզգուշությամբ առաջացնելով ծանր հետևանքներ»,- նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում։
201 միլիոն դրամ գնահատված շենքն ու հողամասը, հետագայում ներդրել են ընկերություններից մեկի կապիտալում, 550 000 դոլարի ձևական գործարք իրականացրել՝ օտարելով ԱՕԿՍ-ի շենքը Հասմիկ Պողոսյանի բարեկամին պատկանող ու Վիրջինյան կղզիներում գրանցված ընկերությանը։ Հասմիկ Պողոսյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և փողերի լվացման հատկանիշներով։ Հայտարարվել է հետախուզում։
Արմեն Սմբատյանն էլ մեղադրվում է պաշտոնեական լիազորությունների չարաշահմանն օժանդակելու համար։
Կարդալ ավելին
Պատմություններ

Ալիևը ցանկանում է քաղաքական պառակտում հրահրել Հայաստանում

Հայաստանի և Վրաստանի կապիտալի շուկաների հնարավորությունները՝ Ամերիաբանկի Investor’s Day-ում

Ֆուտբոլային միջադեպ Բաթումիում՝ թուրքական ու իսրայելական թիմերի խաղին

Դիարբեքիր, Դեր Զոր, հումանիտար բուհեր, չեղարկման մշակույթ. զրույց Փիթեր Բալաքյանի հետ

Թունաքիմիկատների հետքեր են հայտնաբերվել Հայաստանում նորածինների օրգանիզմում. Գևորգյան

Առանց համակարգային փոփոխությունների աղքատությունը չի կրճատվի. Սերգեյ Մուրադյան

ԵՄ առաջնորդները փորձում են պայմանավորվել «ընտանեկան բյուջեի» շուրջ

Երեխայի խնամքի նպաստի միասնական չափ կսահմանվի
Դիտել ավելին
Civilnet


