Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, առողջացել է 957 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 531 նոր դեպք, առողջացել է 957 մարդ

Դեկտեմբերի 30-ին կատարվել է 2 855 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 531 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի 18,5 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 957 մարդ, գրանցվել է 6 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 5 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 684 է:

Դեկտեմբերի 31-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 159 409 դեպք, որոնցից 142 801-ը՝ առողջացած, 2 823-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 13 101 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 593 903 թեստավորում:

Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 55-րդ տեղը՝ 158 878 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 225 893 դեպքով, Ադրբեջանը 44-րդ տեղում է՝ 217 636 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 194 272 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 218 753 դեպքով։ 

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում