Գլխավոր Լրահոս

Քաղաքացիները փորձել են փակել օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու Փաշինյանի այցը Մոսկվա (լրացված)

Քաղաքացիները փորձել են փակել օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու Փաշինյանի այցը Մոսկվա (լրացված)

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է, որ ազատ է արձակվել և դուրս եկել ոստիկանության կենտրոնական բաժնից:

***

Այսօր վաղ առավոտյան մի խումբ քաղաքացիներ փորձել են փակել «Զվարթնոց» օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն օդանավակայան, ապա նաև թռիչքը Ռուսաստան, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ։

Ոստիկանությունը բերման է ենթարկել «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանին։

Կուսակցությունը ոստիկանության գործողությունները դիտարկում է որպես Փաշինյանի կողմից տրված ուղիղ հրահանգի իրագործում և պահանջում է րոպե առաջ ազատ արձակել բերման ենթարկված բոլոր անձանց։

Հունվարի 11-ին ՌԴ նախագահի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացվելու են Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինի, Իլհամ Ալիևի և Նիկոլ Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Ըստ Կրեմլի պաշտոնական կայքի՝ նախատեսվում է քննարկել 2020թ․ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրագործման ընթացքը և տարածաշրջանում առկա խնդիրների լուծման հետագա քայլերը։ Քննարկվելու է նաև առևտրատնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման և զարգացմանը հարցերը։

 

Այսօր բազմաթիվ քաղաքացիներ վաղ առավոտյան փորձել են փակել Զվարթնոց օդանավակայանի ճանապարհը՝ խոչընդոտելու համար հանրության...

Posted by «Հայրենիք» Կուսակցություն on Sunday, January 10, 2021
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում