Գլխավոր Լրահոս

Դրամը հերթական անգամ Կենտրոնական բանկի ինտերվենցիայի կարիքն ունի

Դրամը հերթական անգամ Կենտրոնական բանկի ինտերվենցիայի կարիքն ունի
ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով Կենտրոնական բանկը արտարժութային շուկայում կիրականացնի գործառնություններ։ Հայաստանի ԿԲ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կառույցը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում և անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների և ֆինանսական կայունությունը։ Վերջին օրերին արտարժույթի շուկայում դրամը հերթական անգամ արժեզրկվեց: Հունվարի 12-ին, համաձայն Կենտրոնական բանկի տվյալների, դոլարը դրամի նկատմամբ արժեվորվել է 1,6 դրամով՝ կազմելով 525 դրամ, իսկ եվրոն՝ 2,2 դրամով՝ հասնելով 639 դրամի: Համաձայն rate.am-ի՝ արտարժույթի շուկայում դոլարի առքի գինը կազմում է 525 դրամ, վաճառքը կատարվում է 531 դրամով: Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո արդեն երրորդ դեպքն է, երբ Կենտրոնական բանկը դրամի արժեզրկման ֆոնին հայտարարում է արտարժույթի շուկայում գործառնություններ կամ ինտերվենցիա իրականացնելու մասին: Հատկանշական է, որ դրամի հերթական արժեզրկումը հաջորդում է Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ-ի առաջնորդների հանդիպմանը, որի արդյունքում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցության ուղիների ապաշրջափակման հարցի շուրջ համաձայնություն ձեռք բերվեց: Այլ կերպ ասած՝ դրամը տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման հայտարարությանը «պատասխանեց» արժեզրկմամբ: Նորմալ իրավիճակում, համաձայն մասնագետների կարծիքի, պետք է լիներ ճիշտ հակառակը: Նրանց խոսքով՝ դրամի վարքագիծը պայմանավորված է Հայաստանում տիրող քաղաքական ու տնտեսական անորոշություններով: Այդ մասին անցյալ տարի դեկտեմբերի 15-ի ասուլիսին ակնարկեց նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը: «Դրամի արժեզրկման հիմնական պատճառը բացասական սպասումներն ու անորոշություններն են, որ ձևավորվել է տնտեսվարողների շրջանում: Տնտեսության իրական հատվածում դրամի արժեզրկման ֆունդամենտալ խնդիրներ չկան»,- հայտարարեց ԿԲ նախագահը: Ինչու է արժեզրկվում դրամը. ԿԲ նախագահը՝ անորոշությունների ու սպասումների մասին #ՍիվիլՆեթ
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում