Գլխավոր Լրահոս

Ապաշրջափակման մասին հայտարարությունը որևէ առնչություն չի կարող ունենալ գերիների վերադարձի հարցին․ Մակունց

Ապաշրջափակման մասին հայտարարությունը որևէ առնչություն չի կարող ունենալ գերիների վերադարձի հարցին․ Մակունց
Գերիների վերադարձի հարցը և դրա շուրջ աշխատանքները եղել են և կան մեր առաջնահերթությունը․ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում նման հայտարարություն արեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Նրա խոսքով՝ հունվարի 11-ին Մոսկվայում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հանդիպմանը քննարկվել են ինչպես գերիների վերադարձի, այնպես էլ տարածաշրջանի հաղորդակցության ուղիների ապաշրջափակման վերաբերյալ հարցերը։ Ըստ Լիլիթ Մակունցի՝ չորս ժամ տևած բանակցություններից երեքը նվիրված է եղել գերիների վերադարձին։ «Դա առաջնային հարց է, և բոլոր ջանքերը բոլոր հնարավոր հարթակներով պետք է գործադրվեն հումանիտար հարցը լուծելու համար։ Եւ՛ ԱԳՆ-ն, և՛ ԱԺ-ն՝ ԱԳՆ-ի հետ համագործակցությամբ, այդ աշխատանքներն անում են։ Հայտարարության տեքստը, որը ստորագրվեց Մոսկվայում օրեր առաջ, որևէ կերպ առնչություն չունի և չի կարող ունենալ հումանիտար նպատակով առաջադրվող առաջնահերթ խնդիրներին։ Դրանք չպետք է կապել մեկը մյուսի հետ»,- նշեց նա։ Մինչ Մոսկվա մեկնելը՝ հունվարի 8-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն էր կատարել․ «Հայաստանից դեպի Ռուսաստան և Ադրբեջանից դեպի Նախիջևան հաղորդակցության երթուղիների ընտրությունը առանձին քննարկման թեմա է, որի արդյունավետության կարեւոր պայման է գերիների, պատանդների, այլ պահվող անձանց, զոհվածների մարմինների փոխանակման, ինչպես նաեւ անհետ կորածների որոնողական աշխատանքների ծավալների եւ արդյունավետության բարձրացումը»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում