Գլխավոր Լրահոս

Հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, առողջացել է 603 մարդ

Հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, առողջացել է 603 մարդ
Հայաստանում հունվարի 14-ին կատարվել է 2 612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 17 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 603 մարդ։ Գրանցվել է մահվան 12 դեպք։ Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163 576 դեպք, որոնցից 151 849-ը՝ առողջացած, 2 963-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8 043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616 520 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը՝ 163 128 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 243 255 դեպքով, Ադրբեջանը 46-րդ տեղում է՝ 225 820 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 355 839 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 305 339 դեպքով:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում