Գլխավոր Լրահոս

Համավարակի երկրորդ տարին կարող է «ավելի դժվարին» լինել. ԱՀԿ

Համավարակի երկրորդ տարին կարող է «ավելի դժվարին» լինել. ԱՀԿ
COVID-19 համավարակի երկրորդ տարին կարող է ավելի դժվարին լինել, քան առաջինը՝ հաշվի առնելով, թե ինչպես է նոր կորոնավիրուսը տարածվում հատկապես Հյուսիսային կիսագնդում, քանի որ շատ ավելի վարակիչ տեսակներ են շրջանառվում․ չորեքշաբթի հայտարարել Է Առողջապահության համաշխարհային կազմակերպության արտակարգ ծրագրերի գործադիր տնօրեն Մայք Ռայանը, հայտնում է Reuters-ը։ Համավարակի բռնկումից ի վեր ամբողջ աշխարհում կորոնավիրուսի հետևանքով մահացածների թիվը մոտենում է 2 մլն մարդու, ընդհանուր վարակվածների թիվը 91,5 մլն մարդ է: ԱՀԿ-ն իր՝ նախորդ գիշեր հրապարակած համավարակաբանական թարմացման մեջ հաղորդում է, որ կորոնավիրուսային հիվանդության՝ երկու շաբաթ համեմատաբար ավելի քիչ դեպքերից հետո գրանցվել է հիվանդության հինգ միլիոն նոր դեպք անցած շաբաթ, ինչը, հավանաբար, տոնական սեզոնի ընթացքում զգոնության թուլացման արդյունք է: «Իհարկե, Հյուսիսային կիսագնդում, հատկապես Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում, դրան նպաստող կատարյալ եղանակ էր՝ ցուրտը, փակ տարածքներում գտնվող մարդիկ ու տոները նպաստեցին բազմաթիվ երկրներում վարակի փոխանցման արագացմանը», - ասում է Ռայանը: Մեծ Բրիտանիայում առաջին անգամ հայտնաբերված և այժմ ամբողջ աշխարհում տարածվող կորոնավիրուսի ավելի վարակիչ տարբերակի հետ կապված աճող մտավախությունների ֆոնին Եվրոպայի կառավարությունները չորեքշաբթի հայտարարել են ավելի խիստ և երկարատև սահմանափակումների մասին: *** Հայաստանում հունվարի 14-ին կատարվել է 2 612 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 448 նոր դեպք, այսինքն դրական է թեստերի ավելի քան 17 տոկոսը։ Այս մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։ Առողջացել է 603 մարդ։ Գրանցվել է մահվան 12 դեպք։ Հունվարի 10-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 163 576 դեպք, որոնցից 151 849-ը՝ առողջացած, 2 963-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8043 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 616 520 թեստավորում: Ըստ Worldometer առցանց թարմացվող կայքի տվյալների՝ կորոնավիրուսի ցուցանիշներով աշխարհի երկրների շարքում Հայաստանը զբաղեցնում է 58-րդ տեղը՝ 163 128 դեպքով։ Վրաստանը գտնվում է 43-րդ տեղում՝ 243 255 դեպքով, Ադրբեջանը 46-րդ տեղում է՝ 225 820 դեպքով, Թուրքիան 7-րդ տեղում է՝ 2 355 839 դեպքով, Իրանը 15-րդ տեղում է՝ 1 305 339 դեպքով: Զառա Պողոսյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում