Գլխավոր Լրահոս

Արցախի 2021-ի բյուջեում սեփական եկամուտները երեք անգամ կնվազեն

Արցախի 2021-ի բյուջեում սեփական եկամուտները երեք անգամ կնվազեն

Արցախի պետբյուջեի սեփական եկամուտները կնվազեն ավելի քան երեք անգամ՝ 56 մլրդ դրամից դառնալով 17 մլրդ դրամ։

2021-ին Արցախի պետական բյուջեի սեփական եկամուտները կկազմեն 17 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 56 մլրդ դրամի փոխարեն։ ՀՀ-ից տրամադրվող բյուջետային վարկի չափը չի փոփոխվել, այն կկազմի 64,7 մլրդ դրամ: Ընդհանուր եկամուտները կկազմեն 81,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124,8 մլրդ դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43,2 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել է Արցախի պետնախարար-ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանը Արցախի խորհրդարանում 2021-ի բյուջեի նախագծի քննարկմանը։ Բյուջեն կազմվել է տարեսկզբի համավարակի և աշնանն ընթացած պատերազմի հետևանքները հաշվի առնելով: Ինչպես հաղորդում է Արցախի ԱԺ կայքը, նախարար Մարտիրոսյանը նշել է, որ հետպատերազմյան ժամանակաշրջանում բազմաթիվ սոցիալական խնդիրներով պայմանավորված՝ 2021-ի բյուջետային քաղաքականությունը հիմնականում ունենալու է սոցիալական ուղղվածություն: Մասնավորապես, Արցախի բնակչության կոմունալ ծառայությունների փոխհատուցման համար, «Էլեկտրաէներգիայի, գազաֆիկացման, կապի ծառայությունների սուբսիդավորում» ծրագրի ծախսերը կկազմեն 12 մլրդ դրամ, սոցիալական պաշտպանության ծախսերը՝ 31, 4 մլրդ դրամ, առողջապահությանը հատկացվող գումարը՝ 8,7 մլրդ դրամ։ 2021-ին ակնկալվում է 224,5 մլրդ դրամ համախառն ներքին արդյունք, կանխատեսվում է մոտ 25% անկում: «Եկամուտները գալիք տարում կկազմեն 81,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 124,8 մլրդ դրամ, որի արդյունքում դեֆիցիտը կկազմի 43,2 մլրդ դրամ։ Պետական բյուջեի ծախսերը պակաս են նախորդ տարվա պետական բյուջեով նախատեսված ծախսերից 7,8%-ով: Ծախսեր-ՀՆԱ  հարաբերակցությունը կկազմի 55,6%՝ 2020 թ․ 46,2%-ի դիմաց»,- հայտնել է պետնախարարը:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում