Գլխավոր Լրահոս

Դատավորները կմասնագիտանան մինչդատական վարույթի ու կոռուպցիայի գործերով

Դատավորները կմասնագիտանան մինչդատական վարույթի ու կոռուպցիայի գործերով
Կառավարությունը մինչդատական վարույթում գտնվող դատական վերահսկողություն իրականացնող մասնագիտացված դատավորների և կոռուպցիոն քննություն իրականացնող մասնագիտացված դատավորների ինստիտուտներ է ներդնում։ Հունվարի 14-ին արդարադատության նախարարության համապատասխան նախագիծն արժանացավ կառավարության հավանությանն ու կքննարկվի խորհրդարանում։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ասաց՝ դատական իշխանության վիճակագրությունը ցույց է տալիս, որ քրեական մասնագիտացմամբ դատավորները քննում են նաև մինչդատական վարույթին վերաբերող գործեր՝ կալանքի միջնորդություն, խուզարկության թույլտվություն և այլն․ «Իրարից էապես տարբերվող երևույթների մասին է խոսքը ու կարծում ենք, որ մինչդատական վարույթի մասնագիտացումը կարևոր է արդյունավետության տեսանկյունից»,- ասաց Բադասյանը՝ հայտնելով, որ սա «որոշ չափով կթեթևացնի դատարանների ծանրաբեռնվածությունը» Դատավորների թվակազմը ևս, ըստ նախագծի, կավելանա՝ 21-ով առաջին ատյանի դատարաններում, 3-ով՝ վերաքննիչ քրեական դատարանում։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում