Գլխավոր Լրահոս

Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, սննդամթերքի գներն աճել են 7,2%-ով

Դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ, սննդամթերքի գներն աճել են 7,2%-ով
Հայաստանում վերջին մեկ տարվա կտրվածքով սննդամթերքի գների աճը կազմել է 4,9%, իսկ մեկ ամսում՝ 2020 թ․ դեկտեմբերին՝ նոյեմբերի համեմատ սննդամթերքի գներն աճել են 7,2%-ով։ Այս մասին տեղեկացնում է Վիճակագրական կոմիտեն։ Բանջարեղենի գները 2020թ. դեկտեմբերին 2020թ. նոյեմբերի համեմատ աճել են 35,9%-ով, մրգինը 6,5%-ով։ Ձեթի միջին գնաճը 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ կազմել է 35,3%: Ձուն թանկացել է 18.5%-ով: 2020-ի դեկտեմբերին՝ նախորդ դեկտեմբերի համեմատ, հացի և ալյուրի գները ևս աճել են՝ համապատասխանաբար, 7,3%-ով և 10,0%-ով։ Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում նույն ժամանակահատվածում արձանագրվել է 38,1% գնաճ։ Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020թ. դեկտեմբերին 2019թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3,4% գնաճ: Բենզինի և դիզելային վառելիքի գները մեկ տարվա կտրվածքով նվազել են 12,2% և 23,0%-ով, սակայն տարեվերջին՝ 4,1% և 2,9%-ով աճել են։ Ներկրվող ապրանքների գների բարձրացման հիմնական պատճառներից մեկը դոլարի արժևորումն է, քանի որ ներկրմամբ զբաղվող տնտեսվարողը հայկական դրամը վերածում է դոլարի՝ արտերկրից ապրանք գնելու և ներմուծելու համար։ Վիճակագրական կոմիտեն տեղեկացնում է, որ 2020թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 518,9 դրամ, ինչը 8,5%-ով բարձր է 2019թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշից (478,2 դրամ): Ընդհանուր ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2020թ. դեկտեմբերը 2019թ. դեկտեմբերի նկատմամբ) կազմել է 3,7%:
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում