Գլխավոր Լրահոս

Երևանի 2021-ի բյուջեով Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգմանը հատկացվում է 9 մլն դրամ

Երևանի 2021-ի բյուջեով Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգմանը հատկացվում է 9 մլն դրամ
Երևանի 2021 թվականի բյուջեով Հրազդանի կիրճի և Երևանյան լճի բարեկարգման համար նախատեսված է հատկացնել 9 միլիոն դրամ: Ի պատասխան ՍիվիլՆեթի հարցմանը՝ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ նախատեսված 9 միլիոն դրամից  3-ը կհատկացվի Հրազդանի կիրճի բարեկարգմանը: Ծրագիրն իրականացնելու է Արաբկիր վարչական շրջանի աշխատակազմը։ 1 միլիոն դրամը կուղղվի ճամփեզրի արգելապատնեշային խողովակների նորոգմանը, բացակա  հատվածներում՝ նոր խողովակների համալրմանը։ 2 միլիոն  դրամ կհատկացվի ճամփեզրով ձգվող հեղեղատարի մաքրմանն ու սպասարկմանը: 6 միլիոն դրամը կուղղվի Երևանյան լճում և Հրազդան գետում տարածված ճահճային բուսականության ոչնչացման աշխատանքներին՝ 10  հա՝ ջրածածկ տարածքում, ևս 5 հա՝ հարակից ձորի կիրճում: Գործընթացը կիրականացնի քաղաքապետարանի աշխատակազմի բնապահպանության վարչությունը՝ գարնանից մինչև աշուն ընկած ժամանակահատվածում: Լուսինե Վարդանյան
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր համար։

EFCSNIFCNJTI

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

FacebookLogoInstagramLogoTiktokLogoTwitterLogoTelegramLogoYoutubeLogoMailLogo

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ -ում