Գլխավոր Լրահոս

Որ հեռուստաընկերությունները ստացան համապետական ու մայրաքաղաքային սփռում․ մրցույթի արդյունքները

Որ հեռուստաընկերությունները ստացան համապետական ու մայրաքաղաքային սփռում․ մրցույթի արդյունքները
Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը ամփոփել է լիցենզավորման մրցույթի արդյունքները, բաշխել մայրաքաղաքային, համապետական և մարզային սփռումը։ Համապետական սփռում կստանան Արթուր Ջանիբեկյանին պատկանող «Արմենիա» հեռուստաընկերությունը, ՀՅԴ-ին պատկանող «Երկիր մեդիա»-ն, «Շանթ»-ը, «ԱԹՎ»-ն ու Գագիկ Ծառուկյանի «Կենտրոն»-ը։ Հանրային երկրորդ հեռուստաալիքն ու 5-րդ ալիքը ներկայացնող «Շարկ» ՍՊԸ-ի (սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի մտերիմ Արմեն Թավադյանն է) միավորները բավարար չեն եղել համապետական սփռման համար։ Նշենք, որ Հանրային երկրորդ հեռուստաալիքը, որ պատկանում է գործարար Սամվել Մայրապետյանին, մինչ այս ուներ համապետական սփռում։ Մայրաքաղաքային լիցենզիա ՀՌԱՀ կողմից ստացել են 5-րդ ալիքը, «Արմնյուզ»-ը, «Արփի մեդիա»,-ն, «Ֆրի նյուզ»-ը», «Դար 21»-ն ու «Նոր Հայաստան»-ը։ Հանրապետական սփռման համար դիմել էր նաև «Ա1 պլյուս»-ը, որի միավորները չեն բավականացրել։ Եթերում այլևս չի լինի «Գրանդ հոլդինգ»-ին պատկանող «ԱՐ» հեռուստաընկերությունը, որը մրցույթին ընդհանրապես չէր դիմել։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում