Գլխավոր Լրահոս

Արցախի մշտադիտարկման կենտրոնում կծառայեն 60-ական ռուս և թուրք զինվորականներ

Արցախի մշտադիտարկման կենտրոնում կծառայեն 60-ական ռուս և թուրք զինվորականներ
Արցախում հրադադարի դիտարկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնում կծառայեն 60-ական զինվորականներ՝ Ռուսաստանից և Թուրքիայից։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Sabah թերթին։ «Հրադադարի դիտարկման կենտրոնի գտնվելու վայրը որոշված է, դա Աղդամի շրջանն է։ Շինարարությունն արդեն սկսված է։ Առաջին փուլում այնտեղ ծառայելու են 60 թուրք և ռուս զինծառայողներ։ Մեր զինվորականներն արդեն սկսել են այնտեղ մեկնել»,- ասել է Չավուշօղլուն։ 2020 թ․ դեկտեմբերի 1-ին Մոսկվան և Անկարան Արցախում մշտադիտարկման կենտրոն ստեղծելու համաձայնագիր էին ստորագրել։ Նոյեմբերի 17-ին Թուրքիայի խորհրդարանը հավանություն էր տվել նախագահ Էրդողանի հրամանագրին՝ Ադրբեջան զինված ուժեր ուղարկելու վերաբերյալ։ Հաջորդ օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ «ռուս և թուրք զինծառայողները մասնակցելու են Ղարաբաղում քաղաքացիների անվտանգության ապահովման գործողություններին»։ Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, որ զինծառայողներ ուղարկելու մասին հրամանագիրը «Թուրքիայի ներքին գործն է, իսկ համատեղ կենտրոնի ստեղծումը՝ Մոսկվայի և Անկարայի երկկողմ պայմանավորվածության արդյունք»։
Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում