Գլխավոր Լրահոս

Կառավարությունը մեկնարկում է Կոնդի վերակենդանացման գործընթացը

Կառավարությունը մեկնարկում է Կոնդի վերակենդանացման գործընթացը

Կառավարությունը ցանկանում է վերակենդանացնել Կոնդ թաղամասը։ Այդ մասին տեղեկանում ենք ՀՀ քաղաքաշինական կոմիտեից։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակն ու ՀՀ քաղաքաշինության կոմիտեն հանդես են գալիս Երևան քաղաքի Կոնդ թաղամասի պատմաքաղաքաշինական միջավայրի զարգացման, վերակենդանացման, զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նպատակով հայեցակարգային էսքիզ-նախագծի մշակման ճարտարապետաքաղաքաշինական մրցույթի կազմակերպման համատեղ նախաձեռնությամբ: Ծրագիրն անվանել են «Կոնդ. Քաղաք քաղաքի մեջ»։

Թաղամասի վերակենդանացման համար դեռ 2020-ի սեպտեմբերին ստեղծվեց աշխատանքային խումբ՝ Տիգրան Ավինյանի ղեկավարությամբ։

Կոնդը Երևանի ամենահին թաղամասերից է։ Անվանումը տրվել է իր բարձր դիրքի պատճառով, քանի որ «կոնդ» նշանակում է բոլորակ բլուր։

 

 

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում